ԱՄՆ-ի ընտրողների մեծամասնությունը չի պատրաստվում քվեարկել պետության ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի՝ նախագահական երկրորդ ժամկետով վերընտրվելու օգտին, այլ մտադիր է իր ձայնը տալ դեմոկրատ թեկնածուի օգտին:
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ՀՀ-ում ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության զեկույցի քննարկումից հետո ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում իր գրառման մեջ անդրադարձել էր միայն զեկույցի դրական գնահատականներին՝ լռելով մասնակցության ցածր ցուցանիշի մասին ոչ այնքան հաճելի հատվածի մասին։
Թուրքիան և մի քանի այլ բռնակալ կառավարություններ գնալով ավելի են չարաշահում իրենց անդամակցությունը Ինտերպոլում՝ իրենց հակառակորդներին հետապնդելու և պատժելու համար։ Ինտերպոլը կամ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը, կազմված 194 երկրներից, զբաղվում է անդրազգային հանցագործությունների դեմ պայքարով։
Բայց ի՞նչ կարելի է անել այս դեպքում, դա մեծ հարց է: Ես հպարտ եմ նշելու, որ մեր երկիրը ճանաչվել է ազատ համացանցի երկիր, այդ ազատությունը բերում է նորությունների փոխանակման հնարավորություններ կամ թափանցիկություն: Իհարկե, այն բացում է նաև հսկայական դաշտ սխալ, կեղծ նորությունների համար, որն, իհարկե, ազդում է մեր երկրի իրականության ներկայացման վրա ամբողջ աշխարհում։ Ես անկեղծ կլինեմ՝ չգիտեմ ինչ անել այս իրավիճակում։ Եթե որևէ մեկը գիտի, ապա դա բոլորիս համար ուրախալի է»։
«Այժմ կարող եմ ասել, որ Հայաստանում լրատվությունն այսօր ավելի ազատ է, քան երբևէ։ Այդուհանդերձ, ոչ բոլոր լրագրողներն են համաձայն ինձ հետ, որովհետև կարծում են, որ չափազանցություն է այն միտքը, որ Հայաստանում լրատվությունը լիովին ազատ է, սակայն ես կարող եմ պնդել դա»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցվել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Այս մասին Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում։
«Իմ կարծիքով՝ նորմալ չէ, որ մի վայրում գործեն միջազգային պայմանագրի շրջանակներում, մեկ այլ վայրում՝ ոչ։ Եթե օրենքը պահանջում է, որ պայմանագիր պետք է կնքվի, ապա դրա առկայությունը պարտադիր է, որպեսզի ամեն ինչ լինի օրենքի շրջանակներում»:
Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աթաբեկյանը հունվարի 22-ին հանդիպել է Լիբանանի Ազգային ապահովության գլխավոր տնօրեն Աբբաս Իբրահիմի (Abbas Ibrahim) հետ:
«Սինոփսիս Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն ընտրվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը Արցախում հայտարարեց, որ արցախյան հարցի շուրջ բանակցելու համար ինքը արցախցիներից մանդատ չի ստացել, դա Արցախի իշխանությունների մենաշնորհն է… Ինչո՞ւ վերելակում ու Դավոսում դրժեց իր խոսքը…
Իրանն ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցմամբ իր ածխաջրածինները վաճառելու տարբեր ուղիներ ունի եւ ակտիվորեն օգտվում է դրանցից:
«Քննարկել ենք նաև հնարավորությունները, թե ինչ պայմաններ կան կարգավորման համատեքստում: Ոչ մի կոնկրետ դետալ չենք քննարկել, ընդամենը մտքեր ենք փոխանակել: Սա նաև ինչ-որ առումով մտքեր փոխանակելու, բանակցային գործընթացի ընկալումներին փոխադարձաբար ծանոթանալու հնարավորություն է: Ես ուզում եմ ընդգծել, որ քննարկումների հիմնական առանցքը այն ամենն է, ինչի մասին մենք խոսում ենք նաև հրապարակային»,- ասել է Փաշինյանը:
«Չեմ հավատում, որ այդքանով սահմանափակվել է քննարկման օրակարգը: Տեսանելի է, որ վարչապետը բանակցային գործընթացում հայկակայն դիրքերը մցնում է փակուղի, հետևողականորեն քանդում է մեր նախկին բանակցային ամուր դիրքերը, փոխարենը ոչ մի առավել կենսունակ ու հայանպաստ դիրքավորում չստեղծելով»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրվել է 21․ 01.2019 թ․ աշխատանքային օրվա ավարտին՝ պաշտպանների կողմից դատարանին լրացուցիչ գրություն ներկայացնելուց հետո:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը չի կարողանում հասկանալ, թե ո՞րն էր 1-4 ամիս աշխատողին պարգևավճար տալու իմաստը:
Արցախի և Ադրբեջանի սահմանին վերջին շրջանում կտրուկ նվազել է հրադադարի ռեժիմի խախտումների քանակը:
Պակիստանի հարավ-արեւմուտքի Բելուջստանի նահանգում հունվարի 23-ին կործանվել է երկրի ռազմաօդային ուժերի F-7PG բազմանպատակային կործանիչը:
Զրույց Քաղաքացու հետ. հանդիպում Ալիեւի հետ:
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեն նոր անդամներ ունի:
«Այո՛, Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը չէին կարող չորս ժամ հեքիաթներ պատմել միմյանց»:
Վրաստանի բոլոր պատժական հաստատություններում դատապարտյալների, կալանավորների եւ հաստատությունների աշխատակիցների պատվաստումներ են սկսվել կարմրուկի դեմ:
Այն, որ Գագիկ Ծառուկյանը միշտ եղել է ժողովրդի կողքին, այդ մասին դեռևս 2008 թվականի օգոստոսի 1-ի համարում գրել է անգամ ամենաընդդիմադիր «Հայկական Ժամանակ» օրաթերթը:
Լույս հունվարի 23-ի գիշերն ամենացուրտն է դարձել ամսվա սկզբից ի վեր. ջերմաստիճանը Մոսկվայում ԺՏՆՑ-ի կայարանում իջել է մինչեւ մինուս 19,8 աստիճան, սակայն եղանակին չի հաջողվել գերազանցել 1892 թվականի ռեկորդը:
Վերջին մի քանի ամիսներին Հայաստանի քաղաքական կյանքում հաճախ շրջանառվեց «ժողովուրդ» բառը` որպես իշխանության առաջնային կրողի: Բանը հասավ նրան, որ նախկին ընդդիմադիրը, որը համատեղության կարգով հանդիսանում է ներկայիս առաջնորդը, հայտարարեց որ «այսուհետ Հայաստանում ամեն ինչ որոշելու է ժողովուրդը», որ «Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ», որ «կառավարության դուռն իրենց դուռն է, կուզեն կջարդեն» և որ «փողոց փակելու բացառիկ լիազորություն ունի միայն ինքը, որն իրեն տվել է ժողովուրդը»:
Սեւ ծովում արդեն մոտավորապես օրուկես է՝ չի հաջողվում մարել լցանավերի վրա մոլեգնող հրդեհը, քանի որ շարունակվում է արտահոսքը հեղուկացված գազի տարողություններից:
Սեւ ծովի Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներում գոյացել են ռուսական եւ ղազախական նավթատար նավերի՝ 2014 թվականից ի վեր ամենաերկար հերթերը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Թե ինչ են քննարկել երկու արտգործնախարարները թուրքական աղբյուրներն առայժմ չեն հրապարակում։
Դամասկոսի կենտրոնում բռնկած հրդեհի պատճառով յոթ երեխա է զոհվել: Այդ մասին հունվարի լույս 23-ի գիշերը հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանության ղեկավարության մի աղբյուր:
Իսրայելացի զինվորականները 16 փնտրվող պաղեստինցիների են ձերբակալել եւ տնայնագործական արտադրության հրազեն առգրավել լույս հունվարի 23-ի գիշերը Հորդանան գետի Արեւմտյան ափի տարբեր շրջաններում իրականացված հատուկ գործողությունների ընթացքում:
Աջարիայի եւս երկու բնակիչներ՝ 48-ամյա մի կին եւ 33-ամյա մի տղամարդ, ինչպես ենթադրվում է, մահացել են H1N1 վիրուսից բարդացումների հետեւանքով, ինչի մասին հայտնել է Rustavi2 հեռուստաալիքը։