
«ԱՄՆ-ն աջակցում է Փաշինյանի ջանքերին՝ ուղղված Հայաստանի համար բարգավաճ ապագա ապահովելուն». Ջոն Բոլթոն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը թվիթերյան իր էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին՝ աջակցություն հայտնելով Հայաստանի քաղաքական ընթացքին:
«Երեկ զանգահարեցի Հայաստանի վարչապետ Փաշինյանին, որպեսզի շնորհավորեմ վերանշանակման կապակցությամբ և ողջունելու հայ ժողովրդին դեկտեմբերին ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար: ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի համար բարգավաճ ապագա ապահովելուն ուղղված նրա ջանքերին»,- գրել է Բոլթոնը: