«Կտրուկ սառել են Փաշինյանի ու Հարությունյանի հարաբերությունները». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հարաբերությունները վերջերս բավական սառն են: Սա, պարզվում է, ունի իր նախապատմությունը:

Թերթի տեղեկություններով` ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ, երբ կառավարությունն ԸՕ փոփոխությունների նախագիծ էր պատրաստել խորհրդարան ներկայացնելու համար, Վենետիկի հանձնաժողովից դրական եզրակացություն բերելու համար Վենետիկ էր մեկնել հայկական պատվիրակությունը: Իսկ դրա կազմում եղել էին այն ժամանակ ՀՀ առաջին փոխվարչապետ, այժմ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ԲԴԽ նախագահ, Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանը:

Թերթի տեղեկություններով` Գագիկ Հարությունյանն իշխանություններին խոստացել էր Վենետիկի հանձնաժողովից դրական եզրակացություն բերել, սակայն չէր հաջողվել. Վենետիկի հանձնաժողովի գնահատականն առավել քան չեզոք էր ստացվել:

Թերթի աղբյուրների պնդմամբ` հենց այդ հանգամանքն էլ պատճառ էր դարձել, որ կտրուկ սառեն Փաշինյանի ու Հարությունյանի հարաբերությունները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031