Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցիի ծնողները՝ Տիցիանո Ռենցին եւ Լաուրա Բովոլին, տնային կալանքի տակ են վերցվել խարդախության կասկածանքով:
Սա՞ է կոռուպցիայի դեմ պայքարը: Լավ այդ դպրոցում ինչ-որ մեկը ժամանակ առ ժամանակ պետք է էլեկտրական լարերը փոխեր, կամ կոտրած դուռն ու պատուհանը վերանորոգեր, թե կոտրած իրերը աշակերտներն էին վերանորոգում։
«Հեռու մնացեք Արցախից. վերջին օրերին հայաստանյան որոշ կուսակցություններ փորձում են օրակարգ բերել Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին հայաստանյան քաղաքական ուժերի միջամտության անհրաժեշտության, Արցախում փոփոխություններին աջակցելու, օգնելու, արցախյան փոփոխությունների միջոցով դրանք Հայաստան բերելու թեզերը»։
Մեր ռազմավարական դաշնակցի մոտ վերապահումներն ու անվստահությունը, գոնե իշխանության երկրորդ և երրորդ էշելոնի որոշ ներկայացուցիչների վերաբերյալ դեռևս կանխակալ է։
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան, նախքան Եվրամիությունից իր դուրս գալը, կմասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին:
Եվրամիության արտաքին գործերի նախարարները վերստին հայտարարել են, որ ԵՄ-ն «պատրաստ կլինի օգնություն ցուցաբերել Սիրիայի վերականգնմանը՝ միայն վստահ լինելով, որ երկրում տեղի է ունենում քաղաքական անցման համապարփակ, իրական գործընթաց, որը ներառում է տարբեր քաղաքական ուժերի»:
Առնվազն 13 մարդ է զոհվել, եւս 15 հոգի՝ վերքեր ստացել Հնդկաստանի Ռաջասթանի նահանգում, որտեղ բեռնատարը վրաերթի է ենթարկել հարսանքավորներին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս ՀՔԾ-ն հայտարարեց, որ Քոչարյանի մարտիմեկյան գործով նախաքննությունն ավարտվել է և գործին փաստաբանների ծանոթանալուց հետո այն կպատրաստվի դատարան ուղարկվելուն: Սրան զուգահեռ, Սեդրակ Քոչարյանի կալանքի հանգամանքը բավականին ուշագրավ է, եթե նկատի առնենք և այն, որ ընթացքում էլ կաշառք վերցնելու համար նոր մեղադրանք էր առաջադրվել հենց Ռոբերտ Քոչարյանին:
ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրական բանակցությունների նոր փուլը տեղի կունենա փետրվարի 21-22-ին Վաշինգտոնում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 18-ին վենեսուելացի զինվորականներին առաջարկել է պաշտպանել երկրի ընդդիմությանը, մասնավորապես, երկիր թողնել մարդասիրական ավտոշարասյունը, եւ լինել համաներված, կամ էլ «կորցնել ամեն ինչ»:
«Հայաստանի ու Ղարաբաղի հարցն Ադրբեջանի արնահոսող վերքն է։ Անշուշտ, ցանկացած հարթակում ես և գործընկերներս օրակարգ ենք բերում այդ հարցը և մեր աջակցությունը հայտնում Ադրբեջանի արդար գործին։ Մենք, այդ թվում նաև Թուրքիայի նախագահը, անում ենք ամեն հնարավորը, որպեսզի այն, ինչ զավթվել է, խաղաղ ճանապարհով վերադարձվի»,- ասել է թուրք պաշտոնյան։
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, ՌԴ իշխանությունները բավական կոշտ վարքագիծ են սկսել դրսևորել ՀՀ ղեկավարության հանդեպ: Դա հատկապես ակնառու դարձավ օրերս ռուսական առաջատար լրատվականներով հայաստանյան իշխանությունների գործողությունները «քլնգող» ռեպորտաժների թրոլներով:
«Իրատես» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, հաղթելով 12 թեկնածուների, այսօր կրկին պետք է կռիվ տա եւս մի խումբ էջմիածինցիների հետ, որպեսզի մնա իր տեղում:
Ավելի ուշագրավ է երկրորդ փաստը, ըստ որի՝ Սերգեյ Լավրովը փոխանցել է Կրեմլի զայրույթն ու տարակուսանքը Երևանում հեղափոխությունների տեխնոլոգիաներին նվիրված սեմինարի կազմակերպման առնչությամբ, որին մասնակցել է նաև ռուսաստանյան բավական պատկառելի պատվիրակություն։
«Իրատես» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ու ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի սոցցանցային, հեռահար բանավեճից հետո «Իմ քայլի» ներկայացուցիչները խստագույնս զգուշանում են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցության մասին արտահայտվելիս:
«Ժամանակ» թերթը գրում է. «Յուրաքանչյուր ամիս մինչեւ ամսվա 7-ը ՊԵԿ բոլոր աշխատակիցները ստացել են պարգեւավճարներ նվազագույնը 1 դրույքի չափով։ Արդեն ամիսուկես է՝ բաղձալի պրեմյաները չեն նստում աշխատակիցների հաշիվներին, որը օր օրի զայրացնում է ՊԵԿ-ի կոռուպցիազերծ զանգվածներին։
«Փաստ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով ծրագրային ընդարձակ առաջարկությունների փաթեթ՝ Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության փոփոխություններից սկսած, վերջացրած տնտեսության տարբեր ոլորտների մասին մոտեցումներով:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Օպտիմալացման ենթակա պետական գերատեսչությունների աշխատակիցները դեռ մեկ-երկու ամիս էլ կմնան սպասողական վիճակում։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորը վերջերս դիմել է ՍԴ՝ վիճարկելով համաներում հայտարարելու մասին 2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած ՀՀ օրենքի սահմանադրականությունը:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում, մասնավորապես՝ մարտին պաշտոնանկ կարվի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, թեժ պայքար է ընթանում ապագայում ստեղծվելիք սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի համար։ Առաջամարտիկը սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանն է։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե որքան էլ իշխանությունները քափ ու քրտինք մտած փորձում են հակադարձել հանրապետականների, հատկապես Արմեն Աշոտյանի քննադատությանը Սիրիա զորք ուղարկելու վտանգավորության առնչությամբ, այնքան ավելի են խճճվում այդ հարցում։
«Ժամանակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ նախկին պատգամավոր և Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանի դաչայում կազմակերպել է նախկին իշխանական վերնախավի ներկայացուցիչների հավաք, որին ներկա են եղել նաև նախկին նախարարներ և մարզպետներ:
Այս ընթացքը, գահավիժում հիշեցնող ընթացքը կարող է կանգ առնել միայն այն դեպքում, երբ հեղափոխականները, ի վերջո, կարողանան հաղթահարել հեղափոխության բարդույթը և փոխել իրենց մտածողությունն ու աշխարհայացքը։
Սաուդյան Արաբիայի հյուսիսի Ջեբել Էլ Լաուզի լեռնային շրջանում ձյուն Է տեղացել: Տեղացի բնակիչներն արդեն տարբեր տիպի սահնակներ, ինքնաշեն դահուկներ վարձակալության տալու կետեր են բացել։
Վախթանգ Միրումյանի թեկնածությունն առաջ է քաշվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի կողմից, իսկ թեկնածուի հետ հանդիպման նախաձեռնությունն իր վրա է վերցրել կառավարության ներկայացուցչական դեմքերից մեկը: Բացառված չէ, որ Վախթանգ Միրումյանին հանդիպման հրավերն արվել է հենց Տիգրան Ավինյանի գրասենյակից:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է 2018 թվականին սահմանի հատման ամփոփիչ ցուցանիշները:
Ավտոմեքենաներ արտադրող «Հոնդա» ընկերությունը պատրաստվում է 2022թ-ին փակել Մեծ Բրիտանիայի Սվինդոն քաղաքի իր գործարանն, ինչի արդյունքում կկրճատվի 3500 աշխատատեղ:
Քաղաքականության մեջ, մանավանդ՝ միջազգային, մի գրված կանոն կա՝ «ձեռք ես տվել, պետք է խաղաս», և դրա համար անողոք քաղաքականությունը մշակում է լուրջ, միջնորդավորված և ուղիղ երաշխավորման մեխանիզմներ։
Եվրամիությունը Վենեսուելայի հետ հարաբերություններում կարող է կիրառել նոր պատժամիջոցներ: