«Երբևէ «բացվելու» են այդ էջերը, ինչպես նորերն են բացում նախկին էջերը, ընդհուպ մինչև ծանրագույն պատասխանատվություն». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե որքան էլ իշխանությունները քափ ու քրտինք մտած փորձում են հակադարձել հանրապետականների, հատկապես Արմեն Աշոտյանի քննադատությանը Սիրիա զորք ուղարկելու վտանգավորության առնչությամբ, այնքան ավելի են խճճվում այդ հարցում։

Դա փաստորեն մեկ մարդու որոշում էր` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, սակայն դրա տակից փորձում է սահուն դուրս գալ ՊՆ-ն` նախարար Տոնոյանի եւ փոխնախարար Բալայանի միջոցով, այնուհանդերձ, վերջիններիս փաստարկները չեն ցրում հիմնավորումը, որ որոշումը բացառապես կայացվել է «այսրոպեական ռեժիմով», Ռուսաստանին դուր գալու, սեփական իշխանությունն ամեն գնով պահելու անհաղթահարելի առաջնահերթությամբ, եւ որ երբեւէ «բացվելու» են այդ էջերը, ինչպես նորերն են բացում նախկին էջերը, ընդհուպ մինչեւ ծանրագույն պատասխանատվություն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728