
ԱՄՆ-ի և Չինաստանի առեւտրական բանակցությունների նոր փուլը տեղի կունենա փետրվարի 21-22-ին Վաշինգտոնում

ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրական բանակցությունների նոր փուլը տեղի կունենա փետրվարի 21-22-ին Վաշինգտոնում: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի առեւտրի նախարարությունը:
Նշվում է, որ ամերիկյան կողմի հրավերով ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն փետրվարի 21-22-ին այցով կգտնվի Վաշինգտոնում՝ մասնակցելու առեւտրական հարցերի շուրջ ամերիկա-չինական բանակցությունների յոթերորդ փուլին: Ամերիկյան կողմից բանակցորդները, ինչպես եւ առաջ, կլինեն ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը եւ ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը:
Նաեւ նշվում է, որ Լյու Հեն ԱՄՆ- է ուղեւրորվում որպես ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հատուկ դեսպանորդ: Բարձր մակարդակով ամերիկա-չինական առեւտրական բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել փետրվարի 14-15-ին Պեկինում:
Ինչպես բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտնել է Սպիտակ տունը, «հանգամանալի եւ ինտենսիվ բանակցությունները բերել են առաջընթացի, բայց դեռեւս մեծ ծավալի աշխատանք կա անելու», հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: