«Ձեռքներդ հեռու կայացած և ինքնիշխան Արցախի Հանրապետությունից». Արման Բաբաջանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հեռու մնացեք Արցախից. վերջին օրերին հայաստանյան որոշ կուսակցություններ փորձում են օրակարգ բերել Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին հայաստանյան քաղաքական ուժերի միջամտության անհրաժեշտության, Արցախում փոփոխություններին աջակցելու, օգնելու, արցախյան փոփոխությունների միջոցով դրանք Հայաստան բերելու թեզերը։
Այդ ուժերի շարքում ամենաակտիվը «Սասնա ծռեր» կուսակցությունն է, որի ղեկավար անդամները այդ թեմաներով հայտարարություններից, հարցազրույցներից բացի՝ այցելում են նաև Արցախ և նույն թեզերը տարածում նաև արցախահայության շրջանում։ Սա չափազանց վտանգավոր, անթույլատրելի և դատապարտելի գործելակերպ է հայաստանյան քաղաքական ուժի կողմից։
Այդ գործելակերպը ոտնահարում է Արցախի ինքնիշխանությունն ու պետականությունը։ Այդ գործելակերպը վնասում է Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացին, քանի որ նման քայլերով մենք աշխարհին ցույց ենք տալիս, որ Արցախն ինքնուրույն պետություն չէ, որ Արցախի ներքին հարցերը կարող են լուծվել Հայաստանից կատարվող միջամտություններով։
Իրականության մեջ, սակայն, Արցախի Հանրապետությունը կայացած ժողովրդավարություն ունեցող պետություն է՝ ժողովրդավարական երկրին հարիր բոլոր ինստիտուտներով ու կառույցներով։ Մեր պարտքն ու պարտականությունն է հարգել Արցախի ինքնիշխանությունը, անգամ ամենաազնիվ ու բարի մղումներով չխառնվել Արցախի ներքին գործընթացներին։ Արցախը կարող է և պետք է ինքնուրույնաբար լուծի իր ներքին խնդիրները, ընտրի ղեկավար մարմիններ ու պաշտոնյաներ։
Հայաստանի կողմից որևէ, առանց բացառության որևէ միջամտություն Արցախի ներքին գործերին անթույլատրելի է և խստորեն դատապարտելի։ Թող որևէ մեկը չփորձի ներհայաստանյան իր խնդիրները լուծել Արցախի կյանքին խառնվելով ու Արցախի միջոցով։ Ձեռքներդ հեռու կայացած և ինքնիշխան Արցախի Հանրապետությունից»։
ՀԵՌՈՒ ՄՆԱՑԵՔ ԱՐՑԱԽԻՑՎերջին օրերին հայաստանյան որոշ կուսակցություններ փորձում են օրակարգ բերել Արցախում կայանալիք…
Gepostet von Արման Բաբաջանյան / Arman Babajanyan am Montag, 18. Februar 2019