Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում ձյուն է տեղացել

Սաուդյան Արաբիայի հյուսիսի Ջեբել Էլ Լաուզի լեռնային շրջանում ձյուն Է տեղացել: Տեղացի բնակիչներն արդեն տարբեր տիպի սահնակներ, ինքնաշեն դահուկներ վարձակալության տալու կետեր են բացել։ Սոցիալական ցանցերում զետեղված լուսանկարներում երեւում է, թե ինչպես են բեդվիններն ավանդական երկար շապիկներով՝ գլխաշորով փաթաթված ցած սուրում ինքնաշեն սահնակներով եւ նույնիսկ կազմակերպում մրցումներ:

Երեխաները նույնպես անմասն չեն մնում. ձյունից տարբեր պատեկրաքանդակներ են ծեփում եւ ձնագնդիկ խաղում: Ջեբել ալ Լաուզի շրանում նման իրավիճակը, շրջան, որը գտնվում է Թաբուքի նահանգում՝ ծովի մակերեւույթից 2,5 հազար մետր բարձրության վրա, կրկնվում էարդեն երկրորդ տարին: «Բացառված չէ, որ ապագայում մենք ձմեռային առողջավայր դառնանք»,- Twitter-ում գրում է տեղացի բնակիչներից մեկը՝ Մուհամեդ ալ Մուստաֆան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728