
Մոգերինին հայտնել է ԵՄ-ի կողմից Վենեսուելայի նկատմամբ նոր պատժամիջոցների հնարավոր կիրառման մասին

Եվրամիությունը Վենեսուելայի հետ հարաբերություններում կարող է կիրառել նոր պատժամիջոցներ: Ինչպես տեղեկացնում է՝ ՏԱՍՍ-ը՝ այս մասին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտնել է ԵՄ խորհրդի նիստից հետո ասուլիսի ժամանակ Բրյուսելում:
«Նոր մարդկանց սև ցուցակ գցելու հնարավորությունը միշտ կա և հնչել է: Եթե անդամ երկրներն առաջարկեն, մենք կքննարկենք և կքվեարկենք»,-ասել է Մոգերինին:
Նա նաև նշել է, որ գործող պատժամիջոցներն ուղղված են ոչ թե բնակչության, այլ կոնկրետ դեմքերի դեմ, որոնք հանրության կարծիքով պատասխանատու են բռնության և միջազգային նորմերի խախտման համար: