
Դատավորը դիմել է ՍԴ․ համաներման մեջ խնդրահարույց կետեր կան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորը վերջերս դիմել է ՍԴ՝ վիճարկելով համաներում հայտարարելու մասին 2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած ՀՀ օրենքի սահմանադրականությունը:
«Բանն այն է, որ եթե նախկինում համաներման ժամանակ նշված է եղել, որ այն չի կարող կիրառվել պետությանը կամ անձին հասցրած վնասը չփոխհատուցած անձանց դեպքում, ապա այս անգամ նման արգելք չկա:
Վերջերս հայտարարված համաներման արդյունքում ազատ արձակվեցին նաեւ անձինք, որոնք պետության կամ քաղաքացու վնասը չեն հատուցել: Նրանց նկատմամբ համաներում կիրառվել է, միեւնույն ժամանակ, օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` տուժողներին հնարավորություն է տրվել քաղաքացիական հայց ներկայացնել դատարան՝ մեղադրյալներից պահանջելով վնասի փոխհատուցումը:
Դատավորները հենց սա էլ համարում են խնդրահարույց ու հիմա այս կապակցությամբ դիմել են ՍԴ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: