Մյունխենյան համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Վերջին օրերին իշխանության հետ ուղղակի և անուղղակի կապ ունեցող մամուլի միջոցներն իսկական արշավ են սկսել «Լուսավոր Հայաստանի» դեմ՝ չխորշելով այդ նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չդնելու արատավոր գործելակերպից։
Գերմանիան աջակցում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը:
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մյունխենում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիի հետ։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին ու ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից հերքում են տեղեկություններն այն մասին, որ նախագահը համագործակցում է հայաստանյան կուսակցություններից մեկի հետ:
«Մենք չունենք ոչ նրանց փողերի, ոչ էլ նրանց կարիքը, նրանք մարդիկ են, ովքեր չեն հարգում օրենքը եւ գալով այստեղ՝ թունավորում են մեր համակարգը, փորձում կաշառել մեր քաղաքացիներին»,- Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին հատուկ գործակալ Բրայան Էրլը կրկին անգամ հիշեցնում է՝ ԱՄՆ-ը պատրաստ է իր կողմից բոլոր ջանքերը գործադրել զարգացող երկրներից ապօրինի ձեռքբերված գումարները վերադարձնելու համար:
«Ապացույցներ ունի՞, որ նման բաներ է ասում: Չի կարելի, չէ՞: Ախր ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի: Երկրապահ՝ նշանակում է՝ երկիր պահող: Երկրապահը եղել է ու պետք է մնա այս պետության անվտանգության ապահովման ակունքներում»:
Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 15-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Օմանի իր գործընկերոջ՝ Յուսիֆ բին Ալաուի բին Աբդալլահի հետ:
2018թ. պետական բյուջեի մուտքերի ապահովման ՊԵԿ-ի կեղծարարության հանգամանքները քննվում են Ազգային ժողովում: Խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ուսումնասիրում են օրեր առաջ 168.am-ի հրապարակած հոդվածը:
Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ:
Մյունխենում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Ֆիլիպպե Էտիենի հետ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարության ծրագրի քննարկումներում շատ խոսվեց այդ փաստաթղթի տարբեր բաժինների, ուղղությունների, ցուցանիշների մասին: Այդ քննարկումները երկրոդական պլան մղեցին կառավարության ծրագրի գաղափարաբանական, աշխարհայցքային, արժեքային ասպեկտը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական «Դի ցայտ» շաբաթաթերթին, որում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը:
Փաստորեն, Եվրամիությունը մեր կառավարության փոխարեն՝ այժմ աշխատում է ճանապարհային քարտեզը գրելու վրա, միաժամանակ ուղարկելու է բարձրաստիճան խորհրդատուների, որպեսզի իրականացնեն այդ բարեփոխումները։ Սրանից ավելի խայտառակ գնահատական գործող իշխանությունների քաղաքական և կազմակերպչական սնանկությանը՝ դժվար է պատկերացնել։
Վերջին 2 տարում Գերմանիայից Թուրքիա զենքի և ռազմամթերքի արտահանումը 85%-ով նվազել է: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Մարզպետարաններում պատրաստվում են լայնածավալ օպիտիմալացման` աշխատակազմի մինչեւ 30 տոկոսի կրճատմամբ:
Ի տարբերություն նախորդ խորհրդարանի, երբ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը առանց խորհրդարանի ղեկավարության հետ համաձայնեցնելու էր նստաշրջանի օրերին մեկնում արտասահմանյան շրջագայությունների, հիմա իրավիճակը էականորեն փոխվել է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքական դաշտում իր հետաքրքրություններն ունի։
Վերջին շրջանում բավական շատ է խոսվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի տեսքով քաղաքական ասպարեզ է վերադարձել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը:
Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը առաջիկա օրերին կարող է նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ:
ՀՔԾ-ն ավարտել է «մարտ 1»-ի գործի նախաքննությունը` բայց միայն սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի դրվագով:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վերջապես իր վարորդ ընկերոջն էլ աշխատանքի տեղավորեց խորհրդարանում․ երեկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակվել Սամվել Մելիքսեթյանը՝ հեղափոխության օրերին Միրզոյանի քայլընկերը։
Լուրջ աշխատանքներ են տարվում, եւ ապրիլին արդեն Վանո Սիրադեղյանը կվերադառնա Հայաստան»,- ասաց մեր աղբյուրը:
Ըստ որոշ վերլուծաբանների՝ այս սկանդալը միայն ամրապնդում է Ռուսաստանում առկա այն կարծիքը, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն իրականում նոր սերնդի գունավոր հեղափոխություն էր, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ Ռուսաստանի ազդեցության գոտի ներդրված «տրոյական ձի»:
Հետընտրական Հայաստանի գաղջ քաղաքական դինամիկան ընդհատվեց Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկմամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր գրասենյակը տեղափոխել է կառավարության շենք:
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի և Աննա Հակոբյանի միջև բարեկամական կապի վերաբերյալ մամուլում եղած հրապարակման առթիվ AuroraNews-ը դիմեց տիկին Հակոբյանի մամլո խոսնակ Հասմիկ Հարությունյանին, պարզելու համար, թե լուրը որքանով է համապատասխանում իրականությանը։
«Մեր աղբյուրների տվյալներով՝ հայկական ներկայիս էլիտայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիսանում են ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանատան հովանու ներքո գործող ոչ պաշտոնական ակումբի անդամ: Ի դեպ, կրկին նշեմ, որ ես հղում եմ կատարում աղբյուրների, որոնց ես կարող եմ վստահել: Ըստ այդ տեղեկատվության՝ այդ ակումբի կազմում է և՛ ՀՀ Պաշտպանության նախարարը, և՛ պարոն Փաշինյանի տիկինը, և՛ հայկական ներկայիս իսթեբլիշմենթի մի շարք այլ ազդեցիկ ներկայացուցիչներ»:
facte.ru կայքը կազմել է այն 5 երկրների ցանկը, ուր մեկնելու համար տուրիստական վիզա ստանալը շատ դժվար գործընթաց է: