Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում 2019 թվականի փետրվարի 17-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունն ընթացել է 5 թեկնածուների միջեւ: Անզիջում ու լարված պայքարում ընդամենը 5 ձայնի առավելությամբ մերձավոր մրցակցին հաղթել է անկուսակցական, Ակունքի գյուղապետարանի աշխատակից Նիկոլա Խաչատրյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ առանձնացրեց 3 իրադարձություն՝ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի այցը ՀՀ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այցը Սոչի և կառավարության ծրագրի քննարկումն ԱԺ-ում:
Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքներով հաղթել է համայնքի նախկին ղեկավար ՌաՖիկ Անդրեասյանը, ով հոկտեմբերի 10-ին հրաժարական էր ներկայացրել:
Ռազմական գործողությունների վերսկսման վտանգ և եղել է ապրիլի երկրորդ կեսից և ամառվա ընթացքում: Իսկ ո՞վ է ասում, որ գարնան վերջին կամ ամառվա ամիսներին պասիվություն է եղել: Ավելին՝ բացի զրահատեխնիկայի, հրետանու կուտակումներից, հակառակորդը առաջին գիծ էր դուրս բերել նաև ուժային տարբեր կառույցների հատուկ նշանակության ստորաբաժանումներին: Ակտիվություն կամ պասիվություն ասվածը միայն սահմանին կրակոցների առկայությամբ չէ պայմանավորված:
Փետրվարի 17-ին կայացավ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ հավաք-հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ԼԻԳԱՅԻ գործունեության մի շարք սկզբունքներ, ինչպես նաև սահմանվեցին Հայաստանի քաղաքական օրակարգի կարևոր խնդիրների առաջնահերթությունները:
Ավետիք Էլոյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական:
Հնդիկ չորս զինծառայող, այդ թվում՝ մեկ մայոր է զոհվել Ջամուի եւ Քաշմիրի նահանգում փետրվարի 18-ին զինյալների հետ բախումների ընթացքում:
ԱՄՆ-ը, չնայած «ամերիկյան առաջատարության» վերաբերյալ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարություններին, որը նա արել է Մյունխենի՝ անվտանգությանը նվիրված խորհրդաժողովի ընթացքում, փաստորեն զիջում է իր դիրքերը Ռուսաստանին եւ Չինաստանին:
ԿԺԴՀ-ն իր զարգացման մեջ «բեկումնային պատմական պահ» է ապրում երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ գագաթնաժողովի նախաշեմին, որը նախատեսվում է փետրվարի 27-28-ին անցկացնել Հանոյում:
Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակությունը, որին թույլ չի տրվել մտնել Վենեսուելա, փետրվարի 17-ի երեկոյան Iberia ընկերության հետադարձ ավիաչվերթով մեկնել է Մադրիդ:
Ամերիկացի սենատոր Մարկո Ռուբին (հանրապետական, Ֆլորիդայի նահանգից) պնդում է, որ վենեսուելացի զինվորականները ստիպված կլինեն թաքնվել արդարադատությունից, եթե նրանք խանգարեն ԱՄՆ-ի մարդասիրական օգնության առաքմանը Բոլիվարյան Հանրապետություն:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում 2019 թվականի փետրվարի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներով հաղթել է անկուսակցական, վարդենիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը:
«Դա որոշում է, որն ուղղված է հայ-ռուսական հարաբերությունների բարելավմանը, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի հետ հարաբերությունները, մեղմ ասած, բավականին սառն են»:
Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն, որն իրեն երկրի ժամանակավոր նախագահ է հռչակել, խնդիր է դրել հավաքել մեկ միլիոն կամավորների՝դիմակայելու բանակային ստորաբաժանումներին, որոնք խոչընդոտում են արտասահմանյան օգնության մուտքը երկիր։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 17 ին Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպում է ունեցել Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կիսանախագահական համակարգը ռեգրես է․ դրա ընդունումը կնշանակի Հայաստանը վերադարձնել անցյալ:
Կալիֆորնիա նահանգի սենատի անդամ Էնթոնի Փորթանթինոն ներկայացրել է թիվ 302 բանաձևը՝ առաջարկելով վերաբացել նահանգի և Հայաստանի միջև առևտրային գրասենյակը, որը փակվել էր նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերի օրոք:
Իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանն անմիջապես հասկացել է այն իրողությունը, որ Հայաստանում իշխանության պահպանման բանաձևն անցնում է Կրեմլով։ Հասկացել է ու շատ ավելի ինքնամոռաց է տրվել ռուսական շահերի սպասարկմանը, քան դա արվում էր նախկինում։
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում փետրվարի 17-ին կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ:
Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 16-ին հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլին:
«Հորդորում եմ ձեռնպահ մնալ մեր պետականությունն ամրապնդող խորհրդանիշների նկատմամբ նման վայրագ վերաբերմունքից. սա լավ տեղ չի տանելու։ «Նոր Հայաստանում» ամեն ինչ պետք է նորովի՞ լինի, մենք պատմություն ու անցյալ չունե՞նք, ճանապարհ չունե՞նք անցած, սա ո՞ւր է տանելու»:
2019 թվականի փետրվարի 10-ին Ժիրայր Սէֆիլյանը հանդիպել է Քաշաթաղցիների հետ:
«Հայ-իրանական հարաբերությունները պետք է վերանայման ենթարկել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց իրանցի քաղաքագետ Կայհան Բարզեգարը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարելիք այցի օրակարգին։
Հունվարի 24-ին Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հայտարարություն էր տարածել, որտեղ անդրադարձել էր Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքման անհրաժեշտությանը։ Ըստ ՀՅԴ-ի՝ Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի ստորագրումը կարևոր է և անհրաժեշտություն։
Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 17-ին հանդիպում է ունեցել Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:
Փետրվարի 16-ին Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԳԴՀ կանցլերի արտաքին և անվտանգության հարցերով խորհրդական Յան Հեքերի հետ:
Սիրիա մարդասիրական առաքելություն իրականացնող խմբի ուղարկումը, ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակում, տեղի է տվել տարատեսակ մեկնաբանությունների:
Այսօր Աբու Դաբիում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի հետ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախկին եւ գործող մի քանի քաղաքական գործիչներից հետ է մնացել ժողովրդականության վարկանիշում. մասնավորապես, Ֆրանսիայի բնապահպանության նախկին նախարար Նիկոլա Յուլոն գլխավորել է վարկանիշը:
Փետրվարի 16-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ռիչարդ Սեզիբերայի հանդիպումը: