ՊԵԿ-ում ամեն ամիս են պարգևավճարներ ստացել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Յուրաքանչյուր ամիս մինչեւ ամսվա 7-ը ՊԵԿ բոլոր աշխատակիցները ստացել են պարգեւավճարներ նվազագույնը 1 դրույքի չափով։ Արդեն ամիսուկես է՝ բաղձալի պրեմյաները չեն նստում աշխատակիցների հաշիվներին, որը օր օրի զայրացնում է ՊԵԿ-ի կոռուպցիազերծ զանգվածներին։

Մենք, իհարկե, երբեք չէինք անդրադառնա Դավիթ Անանյանին, եթե նա իրենց տանը նարդի խաղալիս լիներ կամ որպես հաշվետար աշխատեր որեւէ տեղ։ Անդրադառնում ենք, որովհետեւ ՀՀ բյուջեի 1.5 տրիլիոն դրամի հավաքագրումը վստահված է իրեն:

Այս պահին ընդամենը ցանկանում ենք մի բան իմանալ` բյուջեում փող չկա՞, թե՞ «քարտուղարուհուց» քաշվածն են մոտ 2000 պետական ծառայող: ՊԵԿ նախագահի քարտուղարուհին հայտնի դարձավ ոչ միայն իր ստացած պարգեւավճարով, այլ որ այն եզակի քարտուղարուհին է, ով ինքն էլ քարտուղարուհի ունի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս