Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու որոշման դեմ, տեղեկացրել են դատախազությունից։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա արդեն պետական քաղաքականության մաս է դառնում, որի դառը հետևանքները իրենց սպասել չեն տա»:
Վերականգնումից հետո Հալեպի Քառասուն նահատակների հայկական տաճարում առաջին արարողությունները կկատարվեն մարտ-ապրիլ ամիսներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան են ժամանել ծանոթանալու Դավոսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպման մանրամասներին: Այս մասին փետրվարի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ասաց նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հայաստանում տեղի են ունենում ընտրություններ, որոնց պաշտոնական արդյունքները չեն վիճարկվում եւ սա իսկապես շրջադարձային իրադարձություն է Հայաստանի համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության արարողության ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2019թ․ փետրվարի 6-ին Թուրքիայի քաղաքացիների որոշ խմբերի համար վիզաների ազատականացման հրամանագիր էր ստորագրել։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ այսօր Նիկոլ Փաշինյանն ամպագոռգոռ խոսում էր իր ղեկավարման օրոք մեր երկրում մարդու իրավունքների մասին՝ հիշելով Հայաստանում ընտրողական արդարադատության, քաղաքական հիմքով հարուցվող գործերի, զանգովի արդարադատության, մարդու արժանապատվության ոտնահարումների, ատելության քարոզչության…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «հաջողություն է մաղթել» դեմոկրատ-սենատոր Բեռնի Սանդերսին, որը հայտարարել է 2020 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցելու մտադրության մասին։
Թուրքիան պատժամիջոց է սահմանել ադրբեջանցի դեսպանի նկատմամբ։ Վերջինս մեղադրվել է «թուրք-ադրբեջանական բարեկամությանը ստվեր գցելու» մեջ։
«Իսկ եթե որևէ մեկը թույլ կտա իրեն արագացնել այդ գործընթացը, դա կլինի այն ուժը, որն ուզում է տապալել ամբողջ արցախյան հարցը: Այդ հարցում շտապողականությունն ավելի վատ է»,- հավելեց նա:
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության երեք պատգամավորներից բաղկացած խումբը որոշել է դուրս գալ կուսակցությունից:
Պոլսահայ երգչուհի Սիբիլը կմասնակցի 2019 թվականի Բրազիլիայի կառնավալի ընթացքում Հայաստանին նվիրված միջոցառումներին:
Ռուսաստանն իր զենքով նշանառության տակ կպահի ոչ միայն այն երկրները, որտեղ ԱՄՆ-ը կտեղակայի միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ, այլեւ, սպառնալիքի դեպքում՝ հենց ԱՄՆ-ը:
Եվրամիության մշտական ներկայացուցիչների կոմիտեն (Coreper) սեւ ցուցակում ներառել է եւս ութ ռուսաստանցիների՝ Կերչի նեղուցի միջադեպի համար եւ այդ ամբողջ ցուցակի գործողությունը երկարաձգել է կես տարով՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը:
Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակայություններն են՝ վստահության ամրապնդումը, պայքարն ամբողջ աշխարհի համար ընդհանուր սպառնալիքների դեմ, համագործակցության ընդլայնումը տնտեսության բնագավառում, այս հիմքի վրա աշխատանք է տարվում ՄԱԿ-ում, ԱՊՀ-ում, G20-ի, BRICS-ի եւ այլ հարթակներում:
ՀՀ 2019թ. պետական բյուջեից Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կհատկացվի 5 մլն 208.5 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 9 մլն 150.7 հազար դրամ, «Իմ քայլը» դաշինքին՝ 78 մլն 6300 դրամ, Հայ Հեղափոխական Դաշնակցությանը՝ 4 մլն 303.4 հազար դրամ, և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 7 մլն 56.7 հազար դրամ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն չեղյալ է հայտարարել փետրվարի 21-ին պլանավորված այցը Մոսկվա, որի շրջանակներում նա պետք է բանակցություններ վարեր ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է, որ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը հնացել է։
Շոումեն Վլադիմիր Զելենսկին առաջատարն է մնում Ուկրաինայի նախագահի պաշտոնի թեկնածուների վարկանիշում, որի ընտրությունները կկայանան մարտի 31-ին:
2018 թվականի հուլիս, ապա նաեւ դեկտեմբեր ամիսներին Քնչական կոմիտեն երկու գործ էր ուղարկել ՀՔԾ` երկու նախկին ոստիկանապետերի Ալիկ Սարգսյանի եւ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ, որոնք ՀՔԾ-ն վարույթ էր ընդունել` նշելով, որ գործերի ընթացքի մասին լրացուցիչ կհաղորդի: Չնայած արդեն ամիսներ են անցել` մի դեպքում 7, մյուս դեպքում` 2, սակայն առ այսօր քննության արդյունքների մասին ոչինչ հայտնի չէ:
«Արցախյան հակամարտության հարցում կան քողարկված, լատենտ բուռն զարգացումներ, որոնք ավելի լուրջ են, քան երևում են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վստահություն է հայտնել, որ «աշխարհի ժողովուրդները» կպաշտպանեն հանրապետությունն ԱՄՆ-ի կողմից զինված ներխուժման դեպքում:
Ջոան Ռայանը դարձել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ութերորդ պատգամավորը, որը լքել է Լեյբորիստական կուսակցությունը:
Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեն Հայկական երկրորդ պետության իրավական մշակույթի կայացման համար ունի անգնահատելի դեր ինչպես պետականաստեղծման, այնպես էլ ժողովրդավարական ինստիտուտների հիմնադրման առումով:
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր փետրվարի 20-ն է՝ պատմական օր հայոց արդի պատմության մեջ։ Յուրօրինակ մեկնակետ, որից նոր դարաշրջան բացվեց Մայր Հայրենիքի և Արցախի ճակատագրում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած Բուդապեշտյան գործընթացի 6-րդ համաժողովի ժամանակ, խոսելով սիրիացի փախստականներից, անդրադարձել նաև Թուրքիայում բնակվող հայերին:
Երևան քաղաքի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել են: Համապատասխան փաստաթուղթը ստորագրել է Հայկ Մարությանը:
ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԱԱԾ-ի տարածած աղմկահարույց տեսանյութը հասարակությանը բորբոքեց: «Զինվորի հացը գողացողին» ամենածանր պատիժն էին պահանջում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցով ժամանել են Երևան: