Բաժիններ՝

Իտալիայի նախկին վարչապետի ծնողները ձերբակալվել են խարդախության կասկածանքով

Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցիի ծնողները՝ Տիցիանո Ռենցին եւ Լաուրա Բովոլին, տնային կալանքի տակ են վերցվել խարդախության կասկածանքով: Այդ մասին հայտնել են զանգվածային լրատվամիջոցները:

Նրանց կասկածում են այն բանում, որ խարդախ ճանապարհով սնանկացրել են իրենց պատկանող ընկերությունները, օգտագործել կեղծ հաշիվներ:

Տնային կալանքը խափանման միջոց է ընտրվել նրանց կողմից ապացույցների թաքուցումից կամ խեղաթյուրումից խուսափելու նպատակով: Կասկածյալների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է:

«Ես շատ եմ հավատում արդարադատության իտալական համակարգին: Ուստի ցանկանում են շտապ ներկա լինել դատին»,- գրել է Իտալիայի նախկին վարչապետը Facebook-ում:
Նրա խոսքով՝ փորձագետները հայտարարել են, որ «երբեք նման անհեթեթ ե անհամաչափ միջոց չեն տեսել»:

Ռենցիի կարծիքով՝ իր ընտանիքի դեմ հարձակումները կապված են իր քաղաքական գործունեության հետ: Մատեո Ռենցին Իտալիայի կառավարությունը գլխավորել է 2014 թվականի փետրվարից մինչեւ 2016 թվականի դեկտեմբերը, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728