
Հնդկաստանում բեռնատարը վրաերթի է ենթարկել հարսանքավորներին, զոհվել Է առնվազն 13 մարդ

Առնվազն 13 մարդ է զոհվել, եւս 15 հոգի՝ վերքեր ստացել Հնդկաստանի Ռաջասթանի նահանգում, որտեղ բեռնատարը վրաերթի է ենթարկել հարսանքավորներին: Այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 18-ի ուշ երեկոյան Պրատապգարհ շրջանի Ամբավալի գյուղում: Հարսանքավորները գնում էին ավտոճանապարհի եզրով: Ինչպես նշում է հեռուստաալիքը, տուժածները, որոնց թվում է հարսնացուն, տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունը քննում է պատահարի հանգամանքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: