Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը օրվա երկրորդ կեսին գնացքով Փհենյանից Հանոյ կմեկնի՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Պոպուլիզմն, այդպիսով, ուղղված է նաև հասարակության կառույցի դեմ։ Պոպուլիզմի վտանգն առկա է նաև Հայաստանում, որտեղ իշխանության ղեկին գտնվող քաղաքական թիմն ու նրա առաջնորդը հայտարարում են որևէ «իզմի» չդավանելու մասին։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարների դրական գնահատականը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին ակտիվացրել է երկու երկրի բնակիչներին խաղաղության նախապատրաստելու թեմայով տարբեր քննարկումները:
ԵԱՀԿ Մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրն իր խորը մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում Bastainfo.com առցանց հարթակի խմբագիր, «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության ակտիվ անդամ Մուստաֆա Հաջիբեյլիին ազատազրկման դատապարտելու առնչությամբ:
Իրավաբանների հայկական ասոցիացիան Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում նախաձեռնել և իրականացրել է «Անցումային արդարադատության էությունը, դրա կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում» թեմայով հետազոտություն և դրա արդյունքների հիման վրա մշակել է զեկույց։
Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Մայդուգուրի քաղաքում նախագահական ընտրությունների օրը՝ փետրվարի 23-ին մի քանի պայթյուն է որոտացել:
Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին Երևան կժամանի հաջորդ շաբաթ:
Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության ավելի քան 200 ներկայացուցիչ փետրվարի 23-ին կժամանի Վիետնամի մայրաքաղաք Հանոյ՝ ապահովելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգությունը, ով, ինչպես նախատեսվում է, հաջորդ շաբաթ հանդիպելու է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ:
«Նախկին տնտեսական հեղափոխությունները կամ, այսպես կոչված, տնտեսական հրաշքները տեղի են ունեցել 30 տարի առաջ: Իսկ դրանից հետո մենք որևէ դասական օրինակ չունենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
«Այս պարագայում կառավարության ծրագիրը լրացնել հնարավոր չէր, ուստի չէինք կարող «կողմ» քվեարկել: Հնարավոր է՝ նախկինում կուլիսային ճնշումներ են եղել, բայց մեր պատգամավորները նախկինում էլ եւ հիմա էլ ազատ կարծիք են արտահայտել: Հիմա հուսով ենք, որ կառավարությունն ականջալուր կլինի մեր առաջարկներին: Լռությունը համարում ենք համաձայնության նշան:
Վենեսուելայի իշխանությունները որոշում են կայացրել՝ փակել դեպի Կոլումբիա տանող երեք կամրջային անցումները:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում առաջադրել է Քելի Քրաֆթի թեկնածությունը:
Ի սկզբանե նշեմ, որ ես պաշտոնաթող դիվանագետ եմ եւ արտահայտում եմ միայն իմ անձնական, ոչ թե իմ կառավարության տեսակետը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը՝ մենք տեսնում ենք խոստումնալից իրադարձություններ, Երեւանում նոր կառավարություն է, Բաքվի իշխանությունները կարծես թե ուշադիր հետեւում են իրադարձություններին, տեսնում ենք փոխվստահության ամրապնդման միջոցներ։ Սակայն, որեւէ լուրջ բեկում հորիզոնում չի նկատվում, գոնե այս պահին չի նկատվում:
Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը փետրվարի 22-ին հայտարարել է երկրում մեկ տարով արտակարգ դրություն մտցնելու և կառավարությունը ցրելու մասին:
2018թ. ամռանը հայտարարում է, թե կոռուպցիա չկա, իսկ 2019թ. ձմռանը ժողովուրդը Նիկոլից հակառակն է լսում։ Կոռուպցիա կա փաստորեն։
Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի եղբորը պատկանող «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲ-ն անցած տարեվերջին շահել էր աղբահանության մրցույթը եւ շուրջ 6 միլիոնով պակաս, քան աճուրդային գինն էր՝ 22 մլն-ով, ստանձնել քաղաքի աղբահանության աշխատանքները։
Խորհրդարան չանցնելով՝ ՀՀԿ–ն, այնուամենայիվ, փորձում է բավականին ակտիվ քաղաքական կյանքով ապրել. կուսակցությունն իրեն պահում է «գծերի» վրա:
Վերջերս մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն առաջիկայում նշանակվելու է ԱԱԾ տնօրենի տեղակալ:
Շոու բիզնեսի ներկայացուցիչներն ուզում են մարիխուանան օրինականացնելուն ուղղված ինչ-որ քայլեր ձեռնարկել։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Մինչեւ մարտի 1–ն ընկած ժամանակահատվածը իշխանությունները չեն պատրաստվում շատ խոսել Ռոբերտ Քոչարյանի դատական պրոցեսից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջերս Թբիլիսի էր այցելել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ով փորձել է հաշտարարի դեր կատարել:
Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում հետընտրական կրքերը չեն հանդարտվել:
Նիկոլ Փաշինյանն այսօր կայցելի Լոռու մարզ, որտեղ անցկացվելու է տնտեսական ֆորում՝ տասնյակ գործարարների, ինչպես նաեւ պատգամավորների մասնակցությամբ։
երջին ամսվա ընթացքում խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը գործադիրի անդամներին «շարքով–կարգով» հրավիրում է Ազգային ժողով եւ փակ ձեւաչափով երկար քննարկումներ ծավալում:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համանախագահների հետ հանդիպման ժամանակ պետք է վերջիններիս փոխանցեր Դավոսում Իլհամ Ալիևի հետ հանդիպման մանրամասները, բայց Ն.Փաշինյանն ասել էր, որ Դավոսում որևէ հարց չեն քննարկել, դիրքորոշում են ներկայացրել և բանակցային պատմությունից են խոսել:
Փետրվարի 21-ին «Մայրենի լեզվի միջազգային օրվա» կապակցությամբ Թուրքիայի խորհրդարանի հայ և լազ պատգամավորները ելույթ են ունեցել իրենց մայրենի լեզվով:
«Անպայման չէ ծանոթ լինել բանակցությունների ներկայիս բովանդակությանը՝ հասկանալու համար այն հանգամանքը, որ Մոսկվան ամեն կերպ նպաստում է այս հակամարտության չկարգավորմանը և դա կաներ նաև կարգավորման այնպիսի փաթեթների միջոցով, որոնց իրատեսականությունը շատ ցածր է»:
Տևական ժամանակ է՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից Արտակ Զեյնալյանն այն եզակիներից է, որն այցելել է կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։