«Վրաստանը ճանապարհն է, Հայաստանը` գործիքը, իսկ Ադրբեջանը` նվերը». Գոբլ

«Անպայման չէ ծանոթ լինել բանակցությունների ներկայիս բովանդակությանը՝ հասկանալու համար այն հանգամանքը, որ Մոսկվան ամեն կերպ նպաստում է այս հակամարտության չկարգավորմանը և դա կաներ նաև կարգավորման այնպիսի փաթեթների միջոցով, որոնց իրատեսականությունը շատ ցածր է: Ես մշտապես պնդում եմ, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում գործում է հետևյալ սկզբունքով` Վրաստանը ճանապարհն է, Հայաստանը` գործիքը, իսկ Ադրբեջանը` նվերը: Բայց այս սկզբունքը կարող են փոխել իրենք՝ հակամարտող երկրները, ճիշտ, փոփոխված քաղաքականության արդյունքում, և Ռուսաստանն իր հաշվարկները ստիպված վերանայման կենթարկի: Ռուսաստանի շահն է՝ ազդեցությունն ընդլայնել Հարավային Կովկասում, հենց այդ պատճառով ՌԴ-ն իր երկարատև քաղաքականության միջոցով փորձել է հնարավորինս սեփականաշնորհել Ղարաբաղյան հակամարտությունը»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին:

Նա նշել է, որ պատահական չէր, որ դեկտեմբեր ամսին ՌԴ ԱԳ նախարարը խոսում էր Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման մասին՝ հորդորելով հայկական կողմին ևս՝ շտապել բանակցել, պատահական չէր, որ բանակցային սեղանից դուրս մնացին Վիեննայի պայմանավորվածությունները:

«Կարծում եմ` կողմերին փաթեթներ առաջարկելու նախկին փորձերը գուցե շարունակվեն նաև ՀՀ նոր իշխանությունների օրոք»,- ասել է Գոբլը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728