«Իրականությունը ցույց կտա, թե որքան անկախ եմ ես»:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նշել է իրանական դիվանագիտության հաջողությունները Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի պաշտոնաթողության մտադրության ֆոնին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպան Անտուան Սոմդան (նստավայրը՝ Մոսկվա):
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի պաշտոնաթող լինելու մտադրությունը մեկնաբանել է «ճամփադ բաց է» բառերով եւ խոստացել է թույլ չտալ, որ իրանցիների մոտ միջուկային զենք հայտնվի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն:
Կորեայի Հանրապետության վարչակազմը նշանակալի առաջընթաց է ակնկալում ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների Հանոյի գագաթնաժողովից:
«Ամենաբարձր մակարդակի քննարկումները գերազանց հնարավորություն են՝ ընդգծելու և ուղեծրելու մեր առաջընթացը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով առաջիկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարելիք այցին:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը պաշտոնաթող է եղել երկրի նախագահի դիվանատան հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
«Ցանկացած ոք կարող է դատարանի որոշումը վիճարկել Ստրասբուրգում, և կարծում եմ, որ Ստրասբուրգում կայացված մի քանի կարևոր վճիռներ կան, որոնք վերաբերում են քաղաքական ազատություններին, չեմ ուզում ետ գնալ այս վճիռներին ու որոշումներին, բայց մեզ համար դրանք հղման կետ են, մասնավորապես՝ Կոնվենցիայի 14-րդ հոդվածը: Մենք գիտենք անցյալից այնպիսի դեպքեր, երբ այս հոդվածը խախտվել է, և մենք առաջ ենք շարժվում այն ենթադրությամբ, որ այս նոր Հայաստանում պետք է լինի թափանցիկություն»:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 25-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փետրվարի 27-ին Ադրբեջան իր պաշտոնական այցի ընթացքում կանցկացնի բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ:
Times-ը պատմում է, որ Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը տեղի է տվել իր կուսակցության ազդեցիկ անդամների հորդորներին եւ պաշտոնապես հայտարարել Brexit-ի շուրջ կրկնական հանրաքվեի անցկացման գաղափարը պաշտպանելու մասին:
Կարդինալ Ջորջ Փելլը մեղավոր է ճանաչվել Ավստրալիայում սեռական հանցագործությունների մեջ:
ԵՄ-ի կողմից հաջորդ 7-ամյա աջակցության ծավալը կախված է ՀՀ իշխանությունների` բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամքից: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ ֆինանսական փաթեթներին:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հորդորել է գերատեսչության բոլոր աշխատակիցներին երկրում եւ արտասահմանում շարունակել աշխատանքն իր հրաժարականից հետո:
Չինական պատվիրակության մի մասը մնացել է Վաշիգտոնում՝ շարունակելու երկկողմ առեւտրական բանակցությունները փորձագետների մակարդակով:
«Մինչև մարտի վերջ կունենանք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ճանապարհային քարտեզը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները փետրվարի 26-ի առավոտյան հարված են հասցրել ահաբեկիչների ճամբարին վերահսկման գծի՝ վիճելի Քաշմիրում Հնդկաստանը եւ Պակիստանը բաժանող փաստական սահմանի շրջանում:
Ստամբուլի Թուզլա շրջանի Իչմելեր թաղամասի հիվանդանոցի հարակից տարածքում փետրվարի 26-ի առավոտյան քիմիական նյութերի ծանր հոտ է տարածվել։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սյուզաննա Ուլիխանյանին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին։
Հանոյի մշակույթի եւ բարեկամության պալատի շենքում տեղավորված միջազգային մամուլի կենտրոնը փետրվարի 26-ին սկսել է աշխատանքը ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի լուսաբանման համար:
Իրանի խորհրդարանի անդամների մեծամասնությունը Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին ուղղված նամակ են ստորագրել Ջավադ Զարիֆին ԱԳ նախարարի պաշտոնում թողնելու խնդրանքով:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ի իշխանություններին մեղադրել է Լատինական Ամերիկայում պատերազմ կազմակերպելու փորձի մեջ:
Ժիրայր Սէֆիլյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Մի շարք լրատվամիջոցներ հիմքից խեղաթյուրել են երեկվա իմ հայտարարությունը։ Նրանք ուղիղ կամ անուղղակի կերպով ինձ վերագրում են այնպիսի արտահայտություններ, որոնք ես չեմ արել»։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ:
Վենեսուելայի Ազգային ասամբլեայի ղեկավար Խուան Գուայդոն, որն իրեն նախագահ է հռչակել, մտադիր է Կոլումբիայից հայրենիք վերադառնալ այս շաբաթ:
ԱՄՆ-ը չի փոխի քաղաքականությունն Իրանի նկատմամբ, անկախ այն բանից՝ պաշտոնաթող կլինի արդյոք այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը:
Կուբայի ավելի քան 6,81 միլիոն քաղաքացիներ են քվեարկել կարիբյան երկրի նոր սահմանադրության հաստատման օգտին, նրանք կազմում է ցուցակի բոլոր ընտրողների 73,3 տոկոսը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը փետրվարի 26-ին ժամանել է Հանոյ, որտեղ փետրվարի 27-28-ին կկայանա նրա հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: