Վարչապետը հանձնարարական է տվել «Իմ քայլի» փակ հանդիպումների մասով. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին ամսվա ընթացքում խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը գործադիրի անդամներին «շարքով–կարգով» հրավիրում է Ազգային ժողով եւ փակ ձեւաչափով երկար քննարկումներ ծավալում:
«Փաստ» օրաթերթի տեղեկություններով, նման հանձնարարություն է տվել վարչապետը՝ միաժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին հուշելով, որ նախաձեռնությունը կյանքի կոչվի օրենսդիրի «խողովակով»:
Ըստ տեղեկությունների, հանդիպումների ընթացքում բավականին զավեշտալի ու քննարկվող «թեմայից» դուրս հարցադրումներ են հնչում նորաթուխ ու անփորձ պատգամավորների կողմից, սակայն նախարարներին հանձնարարված է, որ անգամ ամենամառազմատիկ հարցերին լուրջ վերաբերվեն եւ տրվեն հստակ բացատրություններ:
Օրաթերթը պարզել է, որ սրանք յուրատեսակ փորձնական պարապմունքներ են, այսպես ասած՝ «տնային աշխատանք», պլենար նիստերից առաջ, որպեսզի ԱԺ-ի՝ ուղիղ եթերով հեռարձակվող նիստերի ժամանակ «լյապերը» գոնե շատ չլինեն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: