![](/banners/BeFunky-design.jpg)
Սուդանի նախագահը երկրի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարել
![](https://168.am/wp-content/uploads/2019/02/965298.jpg)
Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը փետրվարի 22-ին հայտարարել է երկրում մեկ տարով արտակարգ դրություն մտցնելու և կառավարությունը ցրելու մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ազգային համաձայնության կառավարությունը, ինչպես նաև երկրի նահանգներում գտնվող տեղական կառավարությունները ցրվում են»,- հայտնել է ալ-Բաշիրն իր ելույթում, որը հեռարձակվել է արաբական հեռուստաալիքներով:
Սուդանում 2018 թվականի դեկտեմբերից շարունակվում են բողոքի ակցիաները: Անկարգություններ սկսվել են այն բանից հետո, ինչ երկրում աճեցին հացի ու մյուս ապրանքների գները: