Հաշտարարը. Վանեցյանը Վրաստանի հայերին հորդորել է չըմբոստանալ դեսպան Սադոյանի դեմ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջերս Թբիլիսի էր այցելել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ով փորձել է հաշտարարի դեր կատարել: Նա մի տեղ է հավաքել Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին եւ Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանին: Վանեցյանը հորդորել է Վրաստանի հայ քաղաքացիներին չըմբոստանալ դեսպան Սադոյանի դեմ եւ համակերպվել նրա ներկայության հետ:
Համայնքի շատ ներկայացուցիչներ համոզված են, որ Սադոյանը Վրաստանում ներկայացնում է ոչ թե Հայաստանը եւ նրա շահերը, այլ իր եւ իր հովանավոր Գագիկ Բեգլարյանի կոմերցիոն շահերը: Ռուբեն Սադոյանը մինչեւ դեսպան նշանակվելը Հայաստանում զբաղված էր թափառող շներ սպանելու խիստ եկամտաբեր բիզնեսով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: