
Վենեսուելան փակել է Կոլումբիայի հետ սահմանին գտնվող երեք կամուրջները

Վենեսուելայի իշխանությունները որոշում են կայացրել՝ փակել դեպի Կոլումբիա տանող երեք կամրջային անցումները: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը:
Վենեսուելայի ընդդիմությունը մտադիր է փետրվարի 23-ից սկսել հումանիտար օգնության մատակարարումը երկիր: Ռոդրիգեսը խոստացել է վերոնշյալ անցումներով վերականգնել հաղորդակցությունը, երբ դադարեցվեն Վելեսուելայի դեմ «կոպիտ բռնի գործողությունները»:
«Կոլումբիայի նախագահ Իվան Դուկայից պահանջում ենք հարգանք միջազգային օրենսդրության տարրական նորմերի հանդեպ, որպեսզի նա դադարեցնի իր զազրելի գործողությունները և իր երկրի տարածքը չտրամադրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ վենեսուելացիների խաղաղ ու ինքնիշխան ապրելու իրավունքի դեմ գործողությունների համար»,- նշել է նա:
Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը մտադիր չէ թույլատրել հումանիտար օգնության մուտքը Վենեսուելա: Մադուրոն ավելի վաղ հայտարարել էր, որ ամբողջությամբ փակում է Բրազիլիայի հետ ցամաքային սահմանը: