
Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում թեկնածու է առաջադրել

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում առաջադրել է Քելի Քրաֆթի թեկնածությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ուրախ եմ հայտնել, որ Քելի Նայթ Քրաֆթը՝ Կանադայում մեր գործող դեսպանը, առաջադրվում է Միավորված ազգերի կազմակերպությունում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչի պաշտոնում: Քելին մեծ աշխատանք է տարել, ներկայացրել է մեր երկիրը, և ես չեմ կասկածում, որ մեր երկիրը ՄԱԿ-ում ներկայացված կլինի ամենաբարձր մակարդակում: Շնորհավորում ենք Քելիին և նրա ընտանիքին»,- «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրառում է կատարել Թրամփը: