
Կիմ Չեն Ընը Թրամփի հետ հանդիպմանը կմեկնի գնացքով

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը օրվա երկրորդ կեսին գնացքով Փհենյանից Հանոյ կմեկնի՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» պարբերականը, այս մասին «ՏԱՍՍ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԿԺԴՀ դիվանագիտական աղբյուրը, ով նախընտրել է գաղտնի մնալ:
«Ժամը 17:00-ին տեղական ժամանակով Կիմ Չեն Ընը կմեկնի Հանոյ գնացքով: Սպասվում է, որ ԿԺԴՀ պետական խորհրդի նախագահը Հանոյ կհասնի Չինաստանով»,-ասել է աղբյուրը: