Մասիսի քաղաքապետը աղբահանությունը վստահել է իր սանիկի հորը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի եղբորը պատկանող «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲ-ն անցած տարեվերջին շահել էր աղբահանության մրցույթը եւ շուրջ 6 միլիոնով պակաս, քան աճուրդային գինն էր՝ 22 մլն-ով, ստանձնել քաղաքի աղբահանության աշխատանքները։ Սակայն մոտ մեկ շաբաթ աշխատելուց հետո Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը «աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ» կատարելու հիմքով դադարեցրել է պայմանագիրը։

Ընկերության սեփականատերը մեզ ասաց, որ քաղաքապետի որոշումն անհիմն է եւ ունի մեկ նպատակ՝ ծառայությունը հանձնել իր ընկեր, սանիկ՝ «Զիբիլի Գոռ» մականվամբ Գոռ Խաչատրյանի հորը պատկանող «Մաքուր Մասիս» ՓԲԸ-ին։ Մի քանի օր առաջ նոր մրցույթ է հայտարարվել, եւ Գոռի հոր ընկերությունն անհավանական ցածր՝ 12 միլիոնով հաղթել է։ Սա այն պարագայում, երբ նախորդ մրցույթին այս ընկերությունն առաջարկել էր 21 միլիոն 995 հազար դրամ։

Հույսներն այն է, որ «այլ աշխատանքների» անվան տակ քաղաքային բյուջեից գումարներ դուրս կգրվեն աղբահանություն իրականացնող ընկերությանը։ Հակոբյանը դիմել է վարչական դատարան՝ Մասիսի քաղաքապետի դեմ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս