Քոչարյանի գործով վերջին նիստերը կանցկացվեն բաց. Փաշինյանը իր մոտեցումները կներկայացնի մարտի 1-ին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մինչեւ մարտի 1–ն ընկած ժամանակահատվածը իշխանությունները չեն պատրաստվում շատ խոսել Ռոբերտ Քոչարյանի դատական պրոցեսից: Այդ մասին, ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների, իր մոտեցումները մարտի 1–ի երթի ժամանակ կներկայացնի Նիկոլ Փաշինյանը:

Մեր աղբյուրների պնդմամբ, արդեն կա քաղաքական որոշում, որ Քոչարյանի գործով դատական վերջին նիստերը անցկացվեն բաց՝ հասանելի հանրությանը, որպեսզի խուսափեն ավելորդ ինտրիգներից:

Թերթը նաեւ պարզել է, որ իշխանությունները որոշել են նման քայլով ցույց տալ եվրոպական դատական ատյաններին եւ այլ միջազգային կառույցներին իրենց «ժողովրդավար» եւ «սահմանադրական» վերաբերմունքը մարդու հիմնարար իրավունքների եւ արժեքների հանդեպ: Ի դեպ, տեղեկություններ կան, ըստ որի, Քոչարյանի փաստաբանները կդիմեն ՄԻԵԴ, եւ տեսակետ կա, որ բողոքն, ըստ ամենայնի, կբավարարվի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս