Թուրք ազգայնական պատգամավորներն ընդհատել են հայ և լազ պատգամավորների ելույթները
Փետրվարի 21-ին «Մայրենի լեզվի միջազգային օրվա» կապակցությամբ Թուրքիայի խորհրդարանի հայ և լազ պատգամավորները ելույթ են ունեցել իրենց մայրենի լեզվով:
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ստամբուլից ընտրված ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) ծագումով լազ պատգամավոր Մեհմեթ Բեքարօղլուի և Դիարրբեքիրից ընտրված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանի ելույթները քանի որ թուրքերեն չեն եղել, արձանագրություններում պայմանականորեն նշվել են «X» տառով:
Լազ պատգամավորն ազգայնականների առարկություններին պատասխանել է. «Հարգելի պատգամավորներ, լազերեն խոսեցի: Անհետանալու եզրին կանգնած որոշ լեզուներով Ձեզ բարևեցի: Այսօր աշխարհում խոսվող 7000 լեզուների մեծ մասը կամաց-կամաց անհետանում է: Թուրքիայում էլ է այդպես: Ներկայում այստեղ 36 լեզվով են խոսում, սակայն 20-ը աստիճանաբար վերանում է»:
Շարունակելով ելույթը լազ պատգամավորը հայտնել է, որ պետությունը պիտի աջակցի մայրենի լեզուներին:
«Առանց հեռուստատեսության, առանց մուլտֆիլմերի ցուցադրության հնարավոր չէ երեխաներին մայրենին սովորեցնել: Հիմա ցանկության կա լազերեն եթերներ ապահովող հեռուստատեսություն հիմնել: Թուրքիայում 300.000-500.000 լազ է ապրում»,- նկատել է տվել Բեքարօղլուն:
Հայ պատգամավորի ելույթի ժամանակ MHP-ի Մերսինից ընտրված պատգամավոր Բաքի Շիմշեքն ընդհատելով ասել է. «Սա ՄԱ՞Կ-ն է», իսկ MHP-ական Ումիթ Յըլմազը, դիմելով մեջլիսի նախագահին, պահանջել է թարգմանություն՝ հավելելով, որ գուցե Փայլանը վիրավորական բաներ է ասում իրենց:
«Երազում ենք այնպիսի Թուրքիա, որտեղ բոլոր մայրենի լեզուները կապրեն համերաշխության և խաղաղության մեջ: Այս հարցում անհրաժեշտ օրենքի նախագծերն ունենք: Ցանկանում եմ հավատալ, որ բոլոր պատգամավորները կհարգեն բոլոր մայրենի լեզուները և մեր այս խորհրդարանը կձեռնարկի ահրաժեշտ միջոցներ»,-ասել է Փայլանը:
HDP-ական պատգամավոր Գյուլիստան Քըլըչն էլ խորհրդարանական հետազոտություն է պահանջել «Մայրենի լեզվի միջազգային օրվա» առթիվ:
Քոչյիղիթի խոսքով` Թուրքիայում շուրջ 40 լեզվով են խոսում, սակայն այդ լեզուների զգալի մասը ժխտողական և ասիմիլիացիոն քաղաքականության հետևանքով ոչնչացման սպառնալիքի առջև են կանգնած:
Dünya Anadil Günü vesilesiyle Garo Paylan'ın 21 Şubat'taki Genel Kurul konuşması (2019)
Մայրենի լեզուի միջազգային օրուան առթիւ Կարօ Փայլանի ելոյթը: "Մայրենին` խաղաղութիւն է։ Մայրենին` արդարութիւն է։ Մայրենին` հաւասարութիւն է։ Մայրենին ինքնութիւն է, պատիւդ է… Զարգացո՛ւր մայրենի լեզուդ… Յամառօրէն մեր մայրենին պիտի խօսինք։ Պիտի խօսինք հայերէն, քրտերէն, հանշէներէն, արաբերէն"Dünya Anadil Günü vesilesiyle Garo Paylan'ın konuşması: "Anadil barıştır, Anadil adalettir, Anadil eşitliktir. Anadil kimliktir, onurundur. Anadilini yaşat! Bizler ısrarla anadilimiz ile konuşacağız. Ermenice, Kürtçe, Hemşince, Arapça…"
Gepostet von Garo Paylan – Կարօ Փայլան am Freitag, 22. Februar 2019