Բաժիններ՝

Հարլեմ Դեզիրը մտահոգված է Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատության սահմանափակումներով

ԵԱՀԿ Մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրն իր խորը մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում Bastainfo.com առցանց հարթակի խմբագիր, «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության ակտիվ անդամ Մուստաֆա Հաջիբեյլիին ազատազրկման դատապարտելու առնչությամբ: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

Բաքվի դատարանը 5,5 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել Հաջիբեյլիին՝ երկու տարվա պրոբացիոն շրջանով՝ պետության դեմ հրապարակային կոչեր անելու, պաշտոնեական դիրքի չարաշահման և կեղծիքի մեղադրանքներով:

«Մուստաֆա Հաջիբեյլիինյ դատապարտելու վերաբերյալ դատարանի այս որոշումը լուրջ մտահոգություն է առաջացնում Ադրբեջանում խոսքի և մեդիայի ազատության հարցերի շուրջ: Կոչ եմ անում իշխանություններին ուշադիր կերպով կրկին նայել գործը և թույլատրել; լրագրողին աշխատել անարգել՝ ԵԱՀԿ մեդիայի ազատության հանձնառություններին համապատասխան»,- նշել է Դեզիրը:

Նա անդրադարձել է նաև Criminalaz.com կայքի խմբագիր Անար Մամադովի ֆործին, ում ևս նմանատիպ մեղադրանքներ են առաջադրվել՝ նշելով, որ ցանկացած քայլ պետք է իրականացվի՝ հաշվի առնելով օրենքի գերակայության սկզբունքը: «Մեդիայի աշխատակիցները չպետք է թիրախավորվեն իրենց աշխատանքի համար»,- ասել է ԵԱՀԿ մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչ Դեզիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս