ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովը հրապարակել է 2018 թ. զեկույցը, որն արտացոլում է աշխարհի երկրներում 2017 թ. կրոնական ազատությունների իրավիճակը:
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը պատվիրակության հետ Մոսկվայում է: Երկու երկրների խորհրդարանականների հանդիպում դեռևս չի նախատեսվում, ria.ru-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:
«Իմ խորին հարգանքը մեր հասարակության յուրաքանչյուր անդամի վերաբերյալ, բայց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայտարարություն արել է, ասել է, որ պայմանավորվածությունները վերածվել են ուլտիմատումների, այդ պատճառով էլ չեն կայացել: Ավելին, ես չեմ կարող հայտարարություն անել»:
Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ մուսուլմանական բոլոր երկրները պետք է միավորվեն ԱՄՆ-ի դեմ:
ՀՀ օրենսդրական կարգավորումները երաշխավորում են, որ ցանկացած պարագայում երկրում առկա է գործող կառավարություն, ինչպես նաև վարչապետի բոլոր լիազորություններով օժտված անձ:
ՀՀ նախկին նախագահ, նախկին վարչապետ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը ՀՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ կուսակցության ղեկավարի պաշտոնի համար առաջարկել է վարչապետի լիազորությունների ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի թեկնածությունը:
Չեխիայի հյուսիս – արեւմուտքի Դեչին քաղաքի Chemotex ձեռնարկությունում ապրիլի 26-ին ֆենոլ թունավոր նյութ է արտահոսել, ինչի հետեւանքով տուժել է 20 մարդ, որոնցից երկուսը գտնվում են օրհասական վիճակում:
Առնվազն 13 աֆղանցի զինծառայողներ են զոհվել Կունդուզի նահանգի հյուսիսում բանակային արգելադետքերի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետեւանքով:
Վրաստանի նախկին վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին համաձայնել է գլխավորել «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը:
Այսօր Ազգային ժողովում լրագրողները ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս են իրենք քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, եթե նա առաջադրվի վարչապետի պաշտոնում:
Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը որոշում են ընդունել կասեցնել ամենամյա համատեղ վարժանքները միջկորեական գագաթնաժողովի օրը:
Երկու տարում Ֆրանսիայում ահաբեկչական կազմակերպությունների ավելի քան 400 «դոնորների» են բացահայտել:
Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար ծովակալ Ալի Շամխանին կոչ է արել Իրանին, ՌԴ-ին եւ Չինաստանին՝ միասնական ռազմավարություն ընդունել ԱՄՆ-ի քաղաքականությանը հակազդելու համար:
«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: 168.am-ը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ հարցեր են քննարկվել երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, և արդյոք ապագա վարչապետի ընտրության հարցը ևս եղե՞լ է օրակարգում:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը…
Թեև մայիսի 1-ը ոչ աշխատանքային օր է, սակայն Ազգային ժողովը հատուկ նիստ կգումարի՝ ՀՀ վարչապետի ընտրության հարցը քննարկելու համար, քանի որ Սահմանադրությամբ հստակ ժամկետներ են սահմանված։ Այս մասին 168.am-ին հայտնեց ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։
Քիմ Քարդաշյանի ամուսին ռեփեր Քանյե Ուեսթը պետք է օգտագործի իր հարաբերությունները Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նպաստելու, որպեսզի նա ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ասաց, որ թավշյա հեղափոխության հիմնական պատճառը հասարակության դժգոհությունն էր ոչ միայն՝ սոցիալ-տնտեսական իրավիճակից, արդարության բացակայությունից, այլ նաև իշխանության վերաբերմունքից.
Բաշկիրիայի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուֆայի «Պրիստան» ռեստորանային համալիրում հինգ մարդու մահվան կապակցությամբ:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ապագա կառավարության ձեւավորման ժամանակ Պաշտպանության նախարարի պաշտոնի ամենահարմար թեկնածուին:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը:
ԱՊՀ-ի մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնն արդեն ստեղծել է ահաբեկչական ու ծայրահեղական ուղղվածության հանցագործությունների համար դատապարտված քաղաքացիների ու փնտրվող անձանց միասնական բազա, այն նորացվում է երեք ամիսը մեկ եւ դրսեւորել է իր արդյունավետությունը:
Քաղաքագետ Միքայել Զոլյանն այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ նկատեց՝ իշխանությունն այն է, երբ մարդիկ քեզ ենթարկվում են, և ըստ նրա՝ հարց է, թե արդյո՞ք այսօր Հայաստանում պետական կառույցները միանշանակ ենթարկվում են ՀՀԿ-ին:
«Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը, նույն կերպ քաղաքական բոլոր ուժերը, հատկապես՝ Ազգային ժողովում ներկայացված, պետք է համերաշխաբար հարթեն այդ ճանապարհը՝ առաջնորդվելով Սահմանադրությամբ»:
ՀՀ խորհրդարանը վարչապետի ընտրության հարցը կքննարկի մայիսի 1-ին: ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Արմեն Գևորգյանը շարունակում է իրականացնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները:
«Ռուսաստանը պետք է Հայաստանից օրինակ քաղի». Գարրի Կասպարով
Աֆղանստանի կառավարական ուժերը մի շարք հատուկ գործողությունների ընթացքում մեկ օրում ոչնչացրել են առնվազն 121 զինյալների, այդ թվում՝ «Թալիբան» արմատական շարժման գրեթե 40 անդամների:
Բարեւ, Նիկոլ:
Միանգամից ասեմ` չէի հավատում, որ դու կամ որեւէ մեկը կարող էր հասարակության մեջ տիրող համատարած ընկճվածության պայմաններում անել այն, ինչ դու կարողացար անել: Նույնպես չեմ կարծում, որ որեւէ մեկը կհավատար դրան: Կեցցե´ս, դու հաղթեցիր:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն ապրիլի 26-ի առավոտյան մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումներ ունենալու նպատակով: