
Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավիթ Տոնոյանը. Արարատ Միրզոյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ապագա կառավարության ձեւավորման ժամանակ Պաշտպանության նախարարի պաշտոնի ամենահարմար թեկնածուին:
«Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավիթ Տոնոյանը՝ ներկայիս ԱԻ նախարարը։ Պրն Տոնոյանը իսկական պրոֆեսիոնալ է, պարկեշտ անձնավորություն է, երբեք չի եղել որևէ կոռուպցիոն սկանդալի հերոս։ Վստահ եմ՝ նրա ղեկավարությամբ մեր բանակը արագ կարդիականացվի և մշտապես կծառայի իր միակ գործառույթին՝ մեր սահմանների պաշտպանությանը՝ երբեք չխառնվելով քաղաքականությանը։
Կարծում եմ՝ պրն Տոնոյանը կշարունակի ծառայել մեր հայրենիքին այդ նոր կարգավիճակով։ Եվ առհասարակ, ազնիվ և պրոֆեսիոնալ մարդիկ պետք է շարունակեն աշխատել»։