Բաժիններ՝

Աֆղանստանի զինուժերն առնվազն 121 զինյալների են ոչնչացրել մեկ օրում

Աֆղանստանի կառավարական ուժերը մի շարք հատուկ գործողությունների ընթացքում մեկ օրում ոչնչացրել են առնվազն 121 զինյալների, այդ թվում՝ «Թալիբան» արմատական շարժման գրեթե 40 անդամների: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, համապատասխան հայտարարությունը ապրիլի 26-ին հրապարակված է հանրապետության ազգային պաշտպանության նախարարության կայքում:

Գործողություններն ազգային ռազմաօդային ուժերի աջակցությամբ իրականացվել են 12 նահանգներում, այդ թվում՝ Նանգարհարում, Ուրուզգանում եւ Գիլմենդում: Գերատեսչության փաստաթղթում նշվում է, որ եւս 87 ահաբեկիչներ վիրավորված են, վեցը՝ ձերբակալված:

«Աֆղանստանի ռազմաօդային ուժերը գործողությունների ընթացքում կատարել են 131 մարտական թռիչք՝ ոչնչացնելով առնվազն հինգ փոխադրամիջոց, ինչպես նաեւ զինյալների մի քանի թաքստոց»,-ասված է հայտարարության մեջ:

Վերջին ժամանակներս ծայրահեղականների դիրքերի զգալի ամրապնդում է դիտվում Աֆղանստանի արեւելյան ու հարավային նահանգներում, այդ թվում՝ Լոգարում, Նանգարհարում եւ Գիլմենդում, ինչպես նաեւ հանրապետության հյուսիսում՝ Կունդուզում, Ջաուզջանում եւ Փարվանում: Ընդ որում՝ արմատական խմբավորումների դաշտային հրամանատարներն ու շարքային անդամներն ավելի ու ավելի հաճախ են հավատարմության երդում տալիս «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30