
Հարավային Կորեան և ԱՄՆ-ն կդադարեցնեն վարժանքները միջկորեական գագաթնաժողովի օրը

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը որոշում են ընդունել կասեցնել ամենամյա համատեղ վարժանքները միջկորեական գագաթնաժողովի օրը: Այդ մասին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միավորված կոմիտեին:
Կոմիտեի հայտարարության համաձայն, հարավկորեացի զինվորականներն այդ օրը կենտրոնանալու են Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցություններին «կայուն աջակցություն» տրամադրելու վրա:
Գործակալությունը ճշտում է, որ Key Resolve (KR) վարժանքները Հարավային Կորեայում սկսվել են ապրիլի 23-ին, դրանք պետք է տեւեն երկու շաբաթ: Վարժանքների առաջին մասն ավարտվելու է ապրիլի 26-ին՝ բարձր մակարդակի հանդիպման սկսվելուց առաջ:
«Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի ռազմական հրամանատարությունը որոշել է 2018 թվականի KR-ի առաջին մասն անցկացնել մինչեւ ապրիլի 26-ը ներառյալ, համատեղ գալով այն եզրակացության, որ վարժանքների նախանշված նպատակներն իրագործված են»,-ասված Է կոմիտեի հաղորդագրության մեջ:
Նաեւ ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան փաստորեն դադարեցրել են Foal Eagle վարժանքները, որոնք սկսվել էին ապրիլի 1-ին, նշում է գործակալությունը: Զինվորականները պլանավորում են գագաթնաժողովից հետո անցնել վարժանքների երկրորդ մասին:
Ապրիլի 27-ին նշանակված է միջկորեական գագաթնաժողովը: Հարավային Կորեայի նախագահի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանդիպումը երրորդ նման միջոցառումը կդառնա Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի պատմության մեջ 1953 թվականին Կորեական պատերազմի ավարտվելու ժամանակվանից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: