
Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Մոսկվա

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը պատվիրակության հետ Մոսկվայում է: Երկու երկրների խորհրդարանականների հանդիպում դեռևս չի նախատեսվում, ria.ru-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:
«Ես գիտեմ, որ նա եկել է: Ես կապի մեջ եմ, Հայաստանից պատգամավորների հետ հենց նոր հեռախոսազրույց եմ ունեցել: Դեռևս ոչ մի հանդիպում չի նախատեսվում: Նա, որքանով ես տեղյակ եմ, նման հանդիպման մասին չի խնդրել: Հանդիպում է իր ծրագրով` որպես ԱԳՆ ներկայացուցիչ», – ասել է Կալաշնիկովը: