Ազգային ժողովում վարչապետի ընտրության օրը հայտնի է
ՀՀ խորհրդարանը վարչապետի ընտրության հարցը կքննարկի մայիսի 1-ին: ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- ասված է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տարածած հայտարարության մեջ: