Թալիբները աֆղանցի առնվազն 13 զինվորականների են սպանել Կունդուզի նահանգում
Առնվազն 13 աֆղանցի զինծառայողներ են զոհվել Կունդուզի նահանգի հյուսիսում բանակային արգելադետքերի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետեւանքով: Այդ մասին հայտնել է 1 TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թահարի նահանգի հոսպիտալի գլխավոր բժիշկ Ջամիլ Ֆրոտանին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել լույս ապրիլի 26-ի գիշերը: Ինչպես հայտարարել է Ֆրոտանը, հարձակումից հետո աֆղանցի 13 զինծառայողների մարմիններ են տեղափոխվել հոսպիտալ: Նրա խոսքով՝ եւս ինը հոգի վիրավոր են:
Աֆղանստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Մոհամադ Ռադմանիշը հեռուստաալիքին հաստատել է զինծառայողների դիրքերի վրա «Թալիբանի» զինյալների հարձակման փաստը: Հարձակումը տեղի է ունեցել գարնանային հարձակողական գործողություն սկսելու վերաբերյալ «Թալիբան»-ի հայտարարությունից մեկ օր անց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: