Ի՞նչ են քննարկել Գագիկ Ծառուկյանը և Նիկոլ Փաշինյանը. մանրամասնում է Իվետա Տոնոյանը

«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: 168.am-ը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ հարցեր են քննարկվել երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, և արդյոք ապագա վարչապետի ընտրության հարցը ևս եղե՞լ է օրակարգում:

Ի պատասխան՝ Ի. Տոնոյանն ասաց. «Այո, տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, քննարկվել են այսօրվա ստեղծված իրավիճակի, քաղաքական օրակարգի հետ կապված հարցեր, սակայն այս պահին կոմպետենտ չեմ՝ որևէ այլ ինֆորմացիա ձեզ փոխանցելու, որովհետև քննարկումները շարունակվում են, դեռևս ընթացքի մեջ են, հանդիպումները շարունակական են լինելու, և երբ կլինի վերջնական որոշում, այդ ժամանակ էլ կհրապարակենք դրանք«:

Հարցին՝ հայտնի՞ է՝ երբ կլինի հաջորդ հանդիպումը, Ի. Տոնոյանն այսպես պատասխանեց. «Հանդիպումները շարունակական են, հստակ ժամանակացույց այս պահին չեմ կարող մատնանշել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30