Բաժիններ՝

Ֆրանսիայում ահաբեկչական կազմակերպությունների ավելի քան 400 «դոնորների» են բացահայտել

Երկու տարում Ֆրանսիայում ահաբեկչական կազմակերպությունների ավելի քան 400 «դոնորների» են բացահայտել: Այդ մասին հայտնել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը:

«Մենք գիտենք, որ այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են «Իսլամական պետությունը» եւ «Ալ Քաիդան», փող է անհրաժեշտ մի շարք կարիքների բավարարման համար… Նրանց փող է անհրաժեշտ իրենց ահաբեկչական գործողությունները կատարելու համար… Մենք աշխատանք ենք տանում, որը թույլ է տվել վերջին երկու տարում Ֆրանսիայում բացահայտել 416 «դոնորների» եւ 320 փող «գանձողների», որոնք հիմականում հաստատված են Թուրքիայում եւ Լիբանանում, եւ որոնց շնորհիվ Սիրիայում եւ Իրաքում գտնվող ջիհադականները կարողանում են միջոցներ ստանալ»,- ասել է Մոլենսը France Info ռադիոկայանի եթերում:

Նա հայտնել է տվյալներ, որոնց համաձայն 2015 թվականի հունվարին Փարիզում գրոհների նախապատրաստման համար ահաբեկիչները ծախսել են 25 հազար եվրո, իսկ նույն թվականի նոյեմբերին՝ 80 հազար եվրո: Ապրիլի 25 – 26-ը Փարիզում տեղի է ունենում միջազգային խորհրդաժողով՝ նվիրված ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս