Բանգկոկի Արքայազն Մահիդոլի անվան համալսարանի բժշկական ֆակուլտետի եւ Սիրիրաթ հիվանդանոցի բժիշկներն Ասիայում առաջին անգամ հաջողությամբ օրգանների եռակի փոխպատվաստման վիրահատություն են կատարել: Այդ մասին մայիսի 3-ին հայտնել է Թաիլանդի Երրորդ ազգային հեռուստաալիքը:
Կրեմլում հուսով են, որ Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական դաշնակցային հարաբերությունները կմնան ինչպես Մոսկվայի, այնպես էլ Երեւանի արտաքին քաղաքական ուղեգծի սկզբունքը:
Վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում մայիսի 3-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը: Թեկնածությունն առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդից ավելիի կողմից:
«ՀՀ ողջ քաղաքական դաշտը մենաշնորհելու գայթակղություն կա»,- այս մասին այսօր Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ ասաց Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի Միջազգային խնդիրների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը:
«Այսօր, եթե դու էջ ունես Facebook-ում, դու նաև լրատվամիջոց ես, և դա ենթադրում է նաև պատասխանատվություն։ Մարդ պետք է գիտակցի, որ, եթե ուղղակի ինչ-որ մեկն ասել է, որ հորեղբոր տղան ծանոթ ունի, որի ծանոթը հավաքարար է աշխատում այսինչ տեղում, միշտ չէ, որ արժե այդ ամենը տարածել՝ որպես ակնհայտ ճշմարտություն»:
Սերգիան եւ Չեռնոգորիան կարող են Եվրամիությանն անդամակցել 2025 թվականին:
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել է Եվրամիությունում իշխանության ազգային ու միջպետական ինստիտուտների նկատմամբ եվրոպացիների «վստահության ֆունդամենտալ ճգնաժամի մասին»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն անդրադարձել է պատգամավորական մանդատը վայր դնելու որոշմանը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Վարդանյանն ասաց, որ իր խոստման համաձայն որոշել է մանդատը վայր դնել:
Անկարան շահագրգռված է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի պահպանմամբ, քանի որ Իրանը կատարում էիր ստանձնած պարտավորությունները:
Ազգային ժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ճիշտ չի համարում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից հրաժարվելը, քանի դեռ դրա այլընտրանքը չի գտնվել:
Լիտվայի օրենսդիր մարմինը՝ Սեյմասը միաձայն կերպով առաջին ընթերցմամբ հաստատեց Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե բացի ժողովրդի գործոնից՝ ի՞նչ է փոխվել, որ ՀՀԿ-ն փոխել է դիրքորոշումը՝ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը խառնվել են իրար:
Առնվազն 77 մարդ էավազամրրիկի զոհ դարձել Հնդկաստանի հյուսիսային շրջաններում:
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը դավաճանություն է համարում Հանրապետական կուսակցությունից այս ժամանակահատվածում դուրս գալը:
Ազգային ժողովն այսօր նիստում քննարկեց Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցը։ Առաջադրված է Էմիլ Բաբայանի թեկնածությունը։
Երեկ օրվա երկրորդ կեսին ներքաղաքական կյանքում կտրուկ շրջադարձեր գրանցվեցին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հայտարարություն տարածեց, որում նշում էր երկրում տիրող ներքաղաքական իրավիճակն ու դրանից դուրս գալու վերաբերյալ սեփական դիրքորոշումը:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խորհրդարանական խմբակցությունը պաշտոնապես որոշում է կայացրել կուսակցության առաջնորդ, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու վերաբերյալ:
«Քիչ առաջ հանդիպում ունեցա ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, և նա վերահաստատեց, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը կաջակցի ժողովրդի թեկնածուին՝ վարչապետ ընտրվելու հարցում»,- իր ֆեյսբուքյան էջով ուղիղ հեռարձակմամբ այս մասին տեղեկացրեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը պլանավորվում է ստորագրել մայիսի 17-ին Աստանայում՝ Աստանայի տնտեսական համաժողովի հարթակում:
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող Սուրբ Թագավոր հայկական եկեղեցու նկատմամբ վանդալիզմ իրականացրած Թուրքիայի քաղաքացին, ով մայիսի 2-ին բերման էր ենթարկվել, պայմանական ազատ է արձակվել:
Սիրիայի երկնքում , Միջերկրական ծովի վրա ռուսական Су-30СМ կործանիչի վթարի հետևանքով զոհվածներից մեկը՝ անձնակազմի հրամանատարը, ազգությամբ հայ մայոր Ալբերտ Դավիդյանն էր:
«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր կառաջադրվի վարչապետի պաշտոնում: Այսօր Ազգային ժողովում լրագրողները Ն. Փաշինյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ ՀՀԿ-ն մեկ օրում փոխեց իր դիրքորոշումը:
Մարդատար երկու գնացքներ են մայիսի 3-ին բախվել Չեխիայի Չեսկե Կրումով բնակավայրի մերձակայքում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-30ՍՄ կործանիչ է աղետի ենթարկվել Միջերկրական ծովի վրա, երկու օդաչուներ զոհվել են:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպաններին և Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին:
ԿԺԴՀ-ի զինվորականներն սկսել են հանել մալուխները Համգյոն Փութքոյի նահանգի Փունգերիի միջուկային զինափորձարանի թունելներից, ինչը դրա փակմանը նախապատրաստվելու առաջին քայլն է:
«Աղվան Վարդանյանի հետ կապված մեր դիրքորոշումը շատ հստակ է, նա պետք է վայր դնի իր մանդատը և նա վայր է դրել իր մանդատը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին Աժ նիստում հայտարարեց Հ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Հայտարարության մեջ ասվում է.