Բաժիններ՝

Թաիլանդում օրգանների եռակի փոխպատվաստման հաջող վիրահատություն են կատարել

Բանգկոկի Արքայազն Մահիդոլի անվան համալսարանի բժշկական ֆակուլտետի եւ Սիրիրաթ հիվանդանոցի բժիշկներն Ասիայում առաջին անգամ հաջողությամբ օրգանների եռակի փոխպատվաստման վիրահատություն են կատարել: Այդ մասին մայիսի 3-ին հայտնել է Թաիլանդի Երրորդ ազգային հեռուստաալիքը:

12-ժամյա վիրահատության ընթացքում 26-ամյա հիվանդին փոխպատվաստել են սիրտ, լյարդ եւ երիկամ, ասված է հաղորդագրության մեջ: Վիրահատությունը, որն առաջինն է Ասիայում եւ 15-րդը բժշկության համաշխարհային պատմության մեջ, տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերի 3-ին, սակայն Սիրիրաթ հիվանդանոցի եւ Արքայազն Մահիդոլի անվան համալսարանի կողմից դրա հաջող անցկացման մասին հայտարարվել է սոսկ մայիսի 2-ին, հաղորդել է հեռուստաալիքը:

Փոխպատվաստման համար բոլոր երեք օրգաններն էլ վերցվել են միեւնույն դոնորից, նշել է հեռուստաալիքը՝ վկայակոչելով վիրահատությունը կատարած բժիշկներին:

Բժիշկների խոսքով՝ հիվանդը հիվանդանոցից դուրս է գրվել փետրվարի վերջին՝ տնային մշտական բժշկական հսկողության ներքո: Վիրահատությունից հետո անցած հինգ ամսվա ընթացքում հիվանդի մոտ փոխպատվաստված օրգանների ոչ մի խնդիր չի առաջացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս