
Առնվազն 77 մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսում մոլեգնած ավազամրրիկի պատճառով

Առնվազն 77 մարդ էավազամրրիկի զոհ դարձել Հնդկաստանի հյուսիսային շրջաններում: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը: Ալիքի տվյալներով՝ զոհերի թիվը կարող է աճել: Մրրիկից տուժել է 140 մարդ:
Մասնավորապես, տարերքի հարվածին ենթարկվել են Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ռաջասթանի, Ութար-Փրադեշի եւ Ութարաքհանդի նահանգները: Տապալվել են հարյուրավոր ծառեր, ինչպես նաեւ ընդհատվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը երկրի մի շարք շրջաններում: Բացի այդ, վատ տեսանելիության պատճառով Դելիում Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանում չեղարկվել են մի քանի ավիաչվերթներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: