Օրբանը սպառնացել է դատի տալ ԵՄ-ին, եթե Հունգարիային զրկեն վետոյի իրավունքից

Եթե Եվրամիությունը սեփական հիմնական օրենքները խախտի Հունգարիային վետոյի իրավունքից զրկելու համար, Բուդապեշտը կդիմի դատարան։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը «Hetek»-ին տված հարցազրույցում։

«Այն, ինչ հիմա փորձում են անել Բրյուսելում, առնվազն սահմանադրական նորմերի ակնհայտ խախտում է, քանի որ դա կհանգեցնի դատական քննության, մենք կդիմենք դատարան, և նրանք կպարտվեն դատարանում»,-ասել է Օրբանը՝ պատասխանելով հաղորդավարի այն դիտարկմանը, որ ԵՄ-ն մտադիր է Հունգարիային զրկել վետոյի իրավունքից և շրջանցել Բուդապեշտը Ուկրաինայի` Եվրամիությանն անդամակցելու հարցում:

Հունգարիայի վարչապետը նշել է, որ Բրյուսելում հիմա հույս ունեն նաև ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հեռացնել Հունգարիայի ներկայիս կառավարությանը, որպեսզի իշխանության գան ընդդիմադիր ուժերը, որոնք, նրա խոսքով, Բրյուսելի ստեղծածն են և հսկայական փողեր են ստանում ՀԿ-ների միջոցով, և որոնք հավանություն կտան Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին:

Տեսանյութեր

Լրահոս