Բաժիններ՝

ԵԱՏՄ-ն և Իրանը մտադիր են ազատ առևտրի գոտու ժամանակավոր համաձայնագիր ստորագրել մայիսի 17-ին

Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը պլանավորվում է ստորագրել մայիսի 17-ին Աստանայում՝ Աստանայի տնտեսական համաժողովի հարթակում:

Այդ մասին հայտնել է Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարար Թիմուր Սուլեյմենովը՝ մայիսի 2-ին ելույթ ունենալով կառավարության նիստում: «Մայիսի 17-ին Աստանայում՝ ամենամյա Աստանայի տնտեսական համաժողովի հարթակում, պլանավորվում է ժամանակավոր համաձայնագրի ստորագրում, որը կբերի Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման»,- ասել է Սուլեյմենովը:

«Բացի այդ, 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի հարծակում ծրագրված է եւս մեկ փաստաթղթի՝ ԵԱՏՄ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագրի ստորագրումը»,- հավելել է նա: ԵԱՏՄ-ի մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031