Բաժիններ՝

Մարդատար գնացքներ են բախվել Չեխիայի հարավում. կան վիրավորներ

Մարդատար երկու գնացքներ են մայիսի 3-ին բախվել Չեխիայի Չեսկե Կրումով բնակավայրի մերձակայքում: Այդ մասին լրագրողներին հայտնել է հանրապետության փրկության ծառայության ներկայացուցիչ Իվա Մատեուն:

«Չեսկե Կրումովի մերձակայքում մարդատար երկու գնացքների բախումը տեղի է ունեցել միջին եվրոպական ժամանակով ժամը մոտավորապես 09:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 11:00-ին),-նշել է նա:-Նախնական տվյալների համաձայն, կան վիրավորներ:

Վնասվածքներ են ստացել առնվազն յոթ հոգ»: Տարածաշրջանային երկու մարդատար գնացքներում եղել է 50 ուղեւոր: Արտակարգ պատահարի վայրում աշխատում են փրկարարներ, հրշեջներ եւ շտապ բուժօգնության աշխատակիցներ: Երկաթուղու այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել բախումը, երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցված է հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031