
Թուրքիան հայտնել է Իսրայելի կողմից ձերբակալված Սումուդ նավատորմի իր 36 քաղաքացիների վերադարձի մասին

Թուրքիան հայտարարել է, որ իր 36 քաղաքացիները շաբաթ կեսօրին պետք է հատուկ չվերթով տուն վերադառնան։ Դա եղել է այն բանից հետո, երբ Իսրայելը Գազա ուղևորվող մարդասիրական օգնությամբ նավատորմ է առգրավել, հաղորդում Է AFP-ն:
«Մենք ակնկալում ենք, որ մեր 36 քաղաքացիները, որոնք գտնվում էին «Սումուդ» գլոբալ նավատորմի նավերում և առևանգվել էին իսրայելական ուժերի կողմից միջազգային ջրերում, այսօր կեսօրին հատուկ չվերթով կվերադառնան մեր երկիր», – հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին։
Նա հավելել է, որ վերադարձի ենթակա Թուրքիայի քաղաքացիների վերջնական թիվը դեռ որոշված չէ ։