Լիտվայի օրենսդիր մարմինն առաջին ընթերցմամբ հաստատել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Լիտվայի օրենսդիր մարմինը՝ Սեյմասը միաձայն կերպով առաջին ընթերցմամբ հաստատեց Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանը:

«Հենց նոր Լիտվայի օրենսդիր մարմինը՝ Սեյմասը, 81 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ հաստատեց Հայաստանի Հանրապետություն-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)։ Հուսանք, որ շատ մոտ ապագայում Լիտվան վերջնականապես այն կվավերացնի»,- գրել է Մկրտչյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031