Ինչպես հայտնի է, մարտի 11-ին ՀՀ 14 համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որոնցից 12-ում առաջադրվել են մեկական թեկնածուներ՝ առանց այլընտրանքի:
Բելգիայում Euroclear Bank-ի հաշիվներից 2013-2017 թվականներին ավելի քան 10 միլիարդ եվրո է անհետացել 2011 թվականին ՄԱԿ-ի որոշմամբ սառեցված լիբիական ակտիվներից:
Մետաղների համար ԱՄՆ-ի մաքսերից Եվրամիության երկրներից մեկի բացառումը, ներառյալ Մեծ Բրիտանիան, ավտոմատ կերպով տարածվում է հանրակցության ամբողջ մնացած տարածքի վրա:
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացնող Ռուսլան Պողոսյանը Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ խորհրդարանում հանդես է եկել դատապարտող հայտարությամբ:
Վրաստանի եւ Սերբիայի միջեւ այցագրային ռեժիմն ուժի մեջ կմտնի առաջիկա օրերին, նախքան վավերացման համապատասխան ընթացակարգերի ավարտվելը:
Իրաքի կենտրոնական քրեական դատարանը մահավճիռ է կայացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին պարագլուխ Աբու Ումար ալ Բաղդադիի քրոջ նկատմամբ:
Ռուսաստանն ավելի ու ավելի ագրեսիվորեն է գործում եւ իրենից ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում, քան առաջ:
Չինաստանը եւ ԱՄՆ-ը կարող են համաշխարհային ասպարեզում մրցակիցներ լինել, բայց ոչ հակառակորդներ, Չինաստանը մտադիր չէ համաշխարհային ասպարեզում փոխարինել Միացյալ Նահանգներին:
Այս օրերին մամուլում պարբերաբար գրվում է այն մասին, որ «Ծառուկյան» դաշինքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին կողմ քվեարկելուց հետո նաև որոշում ունի կողմ քվեարկել վարչապետի հնարավոր թեկնածու Սերժ Սարգսյանին:
Ֆրանսիան Ռուսաստանը համարում է մեծ տերություն, որին պետք է հարգել, սակայն Փարիզը հարցեր ունի կապված արտաքին քաղաքականության բնագավառում Մոսկվայի գործողությունների հետ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ սիրիական Աֆրինում հանրապետության զինված ուժերի «Ձիթենու ճյուղ» գործողությունը կավարտվի մինչեւ մայիս:
Եվրամիությանը եւ Թուրքիային գազի մատակարարումների համար գազատարի կառուցման շուրջը Թուրքիայի հետ Իսրայելի բանակցությունները շարունակվում են, վերջնական համաձայնագիրը դեռեւս ստորագրված չէ:
Գերմանիայի գործող արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը չի ընդգրկվի երկրի նոր կառավարության կազմում:
Կուբայի իշխանությունները մարտի 7-ին երկրի տարածք մուտքի հարցում մերժել են Կուլումբիայի նախկին նախագահ Անդրես Պաստրանային եւ Բոլիվիայի նախկին ղեկավար Խորխե Կիրոգային, որոնք «կապված են հակակուբայական սադրանքի հետ»:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրենը հայտարարել է, որ դուրս է գալիս Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունից:
Եվրամիության ինստիտուտների ղեկավար պաշտոններում կանանց թվաքանակն ավելի ու ավելի է աճում:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նոր մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների հանդիպումից:
Վիեննայում մարտի 7-ի երեկոյան տեղի ունեցած դանակահարություններից մեկի կատարման կասկածանքով ձերբակալվածը սերում է Աֆղանստանից:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Օրենսդիր ասամբլեայի (խորհրդարանի) ստորին պալատը մարտի 7-ին հավանություն է տվել այն օրինագծերի փաթեթին, որոնք նպատակամղված են փետրվարի 14-ին Փարքլենդ քաղաքի դպրոցում 17 մարդու սպանության օրինակով ողբերգությունների կանխմանը:
McDonald՚s արագ սննդի ռեստորանների ցանցը պատմության մեջ առաջին անգամ փոխել է լոգոտիպն ի պատիվ Կանանց միջազգային օրվա:
«Հաշվի առնելով վերջին տարիների դինամիկան, պետք է բավարար գնահատել կանանց ներգրավվածությունը երկրի հասարակական, քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Մեծ Բրիտանիան սպառնացել է խիստ պատասխանով հանդես գալ, եթե պարզվի, որ ռուս երկակի գործակալի սպանության փորձի հետեւում կանգնած է Ռուսաստանը։ Խոսքը Սերգեյ Սկրիպալի մասին է, ում նրա դստեր հետ անգիտակից վիճակում էին գտել Անգլիայի հարավում գտնվող մի քաղաքում։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը քննադատության է ենթարկել Եվրամիությունից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի պլանները եւ դրանք որակել է «անհեթեթություն»:
Ամերիկյան USS Oak Hill (LSD-51) դեսանտային դոկ-նավը մտել է Սեւ ծովի ջրատարածք:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ է դրվել ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի նամակը, որը կոչ է անում Ներկայացուցիչների պալատի արտաքին օգնության հատկացումների հանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին և հանձնաժողովի անդամ Նիտա Լոուեին 2019 ֆինանսական տարում աջակցել Արցախի և Հայաստանի համար 70 միլիոն դոլարի օգնության փաթեթին:
Երդվյալ ատենակալները մարտի 7-ին դատախազության ունեցած նյութերը բավարար են համարել 17 մարդու կանխամտածված սպանության մեղադրանքներ առաջադրելու 19-ամյա Նիկոլաս Քրուզին, որը հրաձգություն էր սարքել Ֆլորիդայի նահանգի Փարքլենդի դպրոցում:
ԱՄՆ-ում անբարենպաստ եղանակային պայմանները, այդ թվում՝ առատ ձնատեղումները արեւելյան ծովափին հանգեցրել են ավելի 2700 ավիաչվերթների չեղարկման։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսագրել է ուղերձ, որտեղ կանանց շնորհավորել է Մարտի 8-ի առթիվ:
Էյֆելյան աշտարակի լուսավորումը փոխել են կանանց միջազգային օրվա նախաշեմին:
Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ժամանակ թուրքական կողմի մոտ է հայտնվել լուսանկարներ, որոնց վրա պատկերված են 12-13 տարեկան սիրիացի զինված քուրդ դեռահասներ: