![](/banners/BeFunky-design.jpg)
ՌԴ օդուժի ինքնաթիռ է կործանվել Միջերկրական ծովի երկնքում
![](https://168.am/wp-content/uploads/2018/05/932240.jpg)
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-30ՍՄ կործանիչ է աղետի ենթարկվել Միջերկրական ծովի վրա, երկու օդաչուներ զոհվել են: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, մայիսի 30-ին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
«Մայիսի 3-ին Մոսկվայի ժամանակով ժամը մոտավորապես 09:45-ին «Հմեյմիմ» օդակայանից վերթիռից հետո Միջերկրական ծովի ջրատարածքի վրա աղետի է ենթարկվել Սու-30ՍՄ ռուսական կործանիչը:
Երկու օդաչուները, որոնք մինչեւ վերջին րոպեները պայքարում էին ինքնաթիռը փրկելու համար, տեղից ստացված զեկույցի համաձայն, զոհվել են»,-ասել են գերատեսչությունում: Պաշտպանության նախարարությունում նշել են, որ «ըստ նախնական տեղեկատվության, ավիաաղետի պատճառ կարող էր դառնալ թռչնի հայտնվելը շարժիչի մեջ»: «Ինքնաթիռի վրա հրաձգություն չի եղել»,-ասել են գերատեսչությունում: