Բաժիններ՝

Բելգիայի վարչապետը ԵՄ-ի իշխանության ինստիտուտների նկատմամբ վստահության ճգնաժամ է տեսնում

Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել է Եվրամիությունում իշխանության ազգային ու միջպետական ինստիտուտների նկատմամբ եվրոպացիների «վստահության ֆունդամենտալ ճգնաժամի մասին»:

«Ես կարծում եմ, որ մենք վստահության խորքային ճգնաժամի, իշխանության ինստիտուտների, այդ թվում՝ Եվրամիության նկատմամբ, ինչպես նաեւ դասական ԶԼՄ-ների նկատմամբ վստահության ճգնաժամի վիճակում ենք»,-ասել է Միշելը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի՝ Բրյուսելի կենտրոնակայանում: Ընդսմին վարչապետը քաղաքացիների վստահությունը որակել է «ժողովրդավարության բանալի»:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ավելի վաղ նշել է «եվրոպական հասարակական կարծիքի եւ եվրոպական քաղաքական գործունեության միջեւ գոյացած ճեղքվածքը» վերացնելու անհրաժեշտությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս