Բաժիններ՝

Կարծում եմ՝ դա նրա կարիերայի ավարտը կլինի․ Ծառուկյանը՝ Մախաչևի մասին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը կարծիք է հայտնել նախկին թեթևքաշային չեմպիոն Իսլամ Մախաչևի ապագայի մասին։

«Որքանով ես տեղյակ եմ, Իսլամը չի նախատեսում վերադառնալ 70 կգ քաշային կարգ։ Նա շարունակելու է հանդես գալ 77 կգ քաշային կարգում։ Կարծում եմ՝ Իսլամn առնվազն երկու մենամարտ կունենա։ Նա արդեն ամեն ինչ ապացուցել է՝ չորս անգամ պաշտպանելով տիտղոսը թեթև քաշային կարգում։

Եթե նա հաղթի տիտղոսային մենամարտում 77 կգ քաշային կարգում և այնուհետև պաշտպանվի մեկ կամ երկու անգամ, կարծում եմ՝ դա նրա կարիերայի ավարտը կլինի»,- նշել է Ծառուկյանը Ասլանբեկ Բադաևի հետ հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Մախաչևի և Ջեք Դելա Մադդալենայի տիտղոսային մենամարտը կկայանա UFC 322 մրցաշարում, որը տեղի կունենա նոյեմբերի 16-ին Նյու Յորքում (ԱՄՆ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031